18:00 03.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ` հայտարարվել հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը, 28-ամյա երիտասարդի հետ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, Երևանի 42-ամյա բնակչից՝ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով, հետագայում բռնության գործադրումը շարունակելու և նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պարբերաբար շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի՝ 48.189.000 ՀՀ դրամին համարժեք՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար` տեղեկացված լինելով վերջինիս կողմից կայուն եկամուտ ունենալու հանգամանքի մասին:
Մասնավորապես` հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 28-ամյա երիտասարդը և 43-ամյա տղամարդը 2018 թվականից Երևանի 42-ամյա բնակչին պարբերաբար հայտնել են նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ տիրապետելու հանգամանքի մասին՝ պահանջելով 48.189.000 ՀՀ դրամին համարժեք՝ 100.000 ԱՄՆ դոլար գումար, ապա սպառնացել՝ պահանջը չկատարելու դեպքում հրապարակել նրա վերաբերյալ իրենց հայտնի արատավորող տեղեկությունները, ինչպես նաև` գործադրել բռնություն: Այդ ընթացքում, նախապես իմանալով Երևանի 42-ամյա բնակչին տրվելիք պարտքի մասին, 43-ամյա տղամարդը հանդիպել է պարտատիրոջը և նրա փոխարեն ստացել է պարտքի մի մասը:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել առերեսումներ: Առերևույթ հանցագործություն կատարած անձանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում 43-ամյա տղամարդու բնակության վայրից հայտնաբերվել են փամփուշտներ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 43-ամյա տղամարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...