«Պետական հիմնարկները վեր են ածում սեփական բոստանի». Գևորգ Պետրոսյանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

«Պետական հիմնարկները վեր են ածում սեփական բոստանի». Գևորգ Պետրոսյանը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն

11:10 04.09.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է իր և գործընկերների առաջարկած նախագիծը: Մինչ այդ, հանձնաժողովում շնորհավորել են նրան ծննդյան օրվա առիթով:

Իսկ Պետրոսյանի նախաձեռնությունը վերաբերում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն: Նա նախ նշել է , որ աշխատողները գտնվում են գործատուից երեք տեսակի իշխանության ներքո. առաջին՝ կազմակերպական, երկրորդ՝ կարգապահական, երրորդ՝ տնտեսական: Ըստ նրա՝ այս երեք օբյեկտիվ կախվածությունների պայմաններում գործատուները երբեմն թույլ են տալիս սուբյեկտիվ շարժառիթներով ստեղծել կախումային վիճակ:

«Մենք թե՛ այս ընտրություններին՝ ԱԺ արտահերթ, թե՛ դրանից առաջ, միշտ էլ ականատես ենք եղել, երբ իշխանությանը ծառայություններ մատուցող գործատուներ այդ ծառայություններն ընտրություններից առաջ փորձել են տրամադրել՝ իրենց աշխատակիցների վրա հոգեբանական տարբեր ներգործություն ունենալով: 2017 թ-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ բոլորս հիշում ենք կադրերը, որոնք ցուցադրվեցին, թե ինչպես էին, դժվար է անուններ չտալը, պիտի ասեմ, ՍԱՍ-ի կոլեկտիվի անդամներին նսեմացուցիչ պայմաններով հավաքել ու սպառնում էին: Ես հիշում եմ, երբ դրանք թարմ էին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրել էր պահանջը, որ նման դեպքերը պիտի հանգեն քրեական պատասխանատվության, բայց քանի որ քրեական օրենսդրությունը պարտիզանի լռությամբ է հետևում դեպքերին, դրա համար մտահղացումը ծնվեց, և այսօր էլ շատ նախարարություններում այս երևույթը կա: Եթե հիմա որևէ մեկը կհակադրվի ինձ, նա ուղղակի սուտ է խոսում»,-ասել է Պետրոսյանը:

Նա նշել է, որ այսօր գործադիր իշխանությունում էլ կան դեպքեր, երբ աշխատողին ստիպում են ազատման դիմում գրել: «Հիմնարկները պետական վեր են ածում սեփական բոստանի, որն անընդունելի է»,-մեկնաբանել է այսպես:

Նրանք առաջարկում են քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունը. աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրելու վերաբերյալ դիմում տալը հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով կամ  մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ, կամ պատասխանատու պաշտոն զբաղեցնելուց 2-3 տարի ժամկետով զրկելով:

Այսպիսով, ըստ նրա՝ կազատվեն «աշխատողի պոչը գործատուի ոտքի տակ պահելու անմարդկային գործունեությունից»:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին, բայց ակնկալում է, որ ԱԺ-ն դրական կարձագանքի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

12:45 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

12:35 05.07.2025

Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոց

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

12:25 05.07.2025

Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

12:11 05.07.2025

«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ

ԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...

SHANTNEWS

12:00 05.07.2025

SHANTNEWS

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

11:50 05.07.2025

Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...

BACK_TO_TOP