11:37 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Նա ընդգծեց՝ այս տարի այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:
«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, ԱԻ աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավական լուրջ աղետների առաջ: Ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի առիթով և հույս, ցանկություն ու համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ նոր ժամանակներում՝ կապված կլիմայական փոփոխության հետ, արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում, և կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, ԱԻ արդյունավետ կառավարելու հարցը պիտի լինի մշտական ուշադրության կենտրոնում: Փաշինյանը նշեց՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պիտի դարձնի ԱԻ աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին:
«Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք ԱԻՆ փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին, և այս առումով պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք ԱԻ նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Ինչքան էլ արձանագրենք, որ կլիմայական փոփոխություններն ԱԻ ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ՝ բացառապես մարդկային գործոնի բերումով»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց՝ ԱԻՆ փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ և ամբողջությամբ գնահատել և գիտակցել, թե իր՝ առաջին ահայցքից անմեղ թվացող պահվածքը ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ:
«Առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, կանխարգելման աշխատանքներ իրականացնելը միշտ ավելի արդյունավետ է, պակաս ծախսատար ու առավել կարևոր»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ԱԻՆ աշխատակիցներին մաղթեց բարի, անփորձանք ու արդյունավետ ծառայություն:
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...