18:15 09.09.2019
Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ բոլոր որոշումները կայացնում են վարչապետն ու նրա կաբինետը: Խորհրդարանը կիրակի օրը հաստատեց կառավարության նորացված կազմը` վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Վարչապետ, որը հունիսին խորհրդարանի մոտ տեղի ունեցած տխրահռչակ իրադարձություններից հետո չի վայելում հասարակության մեծ մասի վստահությունը:
Ընդհանուր առմամբ, Գախարիայի կառավարությունը գործնականում ոչնչով չի տարբերվում իր նախորդի ՝ Մամուկա Բախտաձեի նախարարական կաբինետից: Գախարիան միայն իրեն փոխարինող գտավ ներքին գործերի նախարարի պաշտոնում և փոխեց պաշտպանության նախարարին՝ նոր պաշտոնի նշանակելով նախորդին: Մյուս նախարարները մնացին իրենց պաշտոններին:
Գիորգի Գախարիա
Քաղաքական տեսադաշտում հայտնվել է 2016թ. նոյեմբերից: Գեորգի Կվիրիկաշվիլիի վարչապետության տարիներին զբաղեցրել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնները:
Ներքին գործերի նախարարի պաշտոնն իսկական փորձություն էր նրա համար: Կարիերայի սկզբում Թբիլիսիում դպրոցներից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանվեցին դպրոցականներ, գործի հետաքննությունը շարունակվում է մինչ օրս:
2018 թվականի մայիսին Թբիլիսիի գիշերային ակումբներում թմրանյութ վաճառողների ձերբակալության հետևանքով խորհրդարանի մոտ տեղի ունեցան երիտասարդների զանգվածային բողոքի ակցիաներ: Գախարիան ստիպված էր ներողություն խնդրել երիտասարդներից ոստիկանների գործողությունների համար:
Սակայն իսկական փորձությունն առջևում էր: Մինչ այսօր շարունակվում են նրա դեմ ուղղված բողոքի ակցիաները հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը հակառուսական ակցիան դաժանորեն ցրելու համար: Այդ գիշեր ցուցարարները փորձեցին ներխուժել խորհրդարան: Ոստիկանությունն օգտագործեց արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, ինչի հետևանքով վիրավորվեց 240 մարդ, այդ թվում` ոստիկանության 80 աշխատակից:
Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրեց Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
Բոլորի համար անսպասելի պաշտպանության նախարար նշանակվեց Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա քաղաքականություն էր մտել իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ և շուրջ մեկ տարի զբաղեցրել ՆԳՆ պաշտոնը: 2015թ. անսպասելի հրաժարական տալուց հետո անհետացել էր տեսադաշտից: 2019-ի սկզբին Ղարիբաշվիլին վերադարձավ ակտիվ քաղաքականություն՝ զբաղեցնելով իշխող կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնը:
Վրաստանի կառավարության ամենահեղինակավոր և երկարակյաց անդամը արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին է: Գախարիան կդառնա Վրաստանի 5-րդ վարչապետը, որի հետ Ծուլուկիանին կշարունակի իր աշխատանքը կառավարությունում:
13:59 17.07.2025
Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերըՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...
13:51 17.07.2025
66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն էԳերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...
13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...