Մերժում եք, որ նախորդ իշխանության հանցանքները թաքցնե՞ք, թե՞ նոր իշխանությունն է շարունակելու դրանք․ Գորգիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

Մերժում եք, որ նախորդ իշխանության հանցանքները թաքցնե՞ք, թե՞ նոր իշխանությունն է շարունակելու դրանք․ Գորգիսյան

11:45 09.09.2019

Ազգային ժողովի մեծամասնությունն այսօր մերժեց ԼՀԿ պատգամավորների օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր բացահայտել հանքերի բոլոր սեփականատերերին՝ անկախ հանքերում նրանց ունեցած բաժնեմասից։

Ներկայում գործող օրենքը պահանջում է բացահայտել միայն այն բաժնետերերին, որոնք ունեն 10 և ավելի տոկոս մասնաբաժին։ Ընդդիմության պնդմամբ՝ այսպիսի կարգավորումը սեփականատերերին թույլ է տալիս իրենց սեփականությունը բաժանել մի քանի՝ 10 տոկոսից փոքր մասի, դրանք գրանցել տարբեր ընկերությունների անունով և խուսափել բացահայտումից։

Նախագծի մերժումից հետո ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց, որ նախկինում շատ էր խոսվում, որ այս կամ այն հանքը պատկանում է այս կամ այն պաշտոնյային, սակայն դա հնարավոր չէր լինում ապացուցել։

«Էս մերժում եք, որպեսզի թաքցվի՞ նախորդ իշխանության հանցանքները, թե՞ նոր իշխանությունն է պատրաստվում գործել նույն ոճով, և դրա համար  է մերժվում այս թափանցիկությունը», – ասաց Գորգիսյանը։

Նրան հակադարձեց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ասաց, որ իրենք դեմ չէին լինի այդպիսի կարգավորմանը, բայց չէ՞ որ օրենքի ընդունման ժամանակ ԼՀԿ որևէ պատգամավոր չի ասել, որ այդ 10 տոկոս շեմը սխալ է։ Թունյանը կրկնեց նաև այն հիմնավորումը, որ այդ շեմի թեկուզ 1 տոկոս իջեցումը վարչական հսկա ծախսեր է ենթադրելու։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

13:51 17.07.2025

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

13:37 17.07.2025

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

12:55 17.07.2025

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...

BACK_TO_TOP