11:56 09.09.2019
Ազգային ժողովում այսօր հակադարձ մեղադրանքների տեղիք տվեց ԼՀԿ պատգամավորների առաջարկած նախագիծը, որը նույնիսկ օրակարգ չմտավ, քանի որ իմքայլական մեծամասնությունը դեմ քվեարկեց դրան։ Սակայն նույնիսկ դրանից հետո քննարկումը շարունակվեց դրա շուրջ։
ԼՀԿ-ն այդ նախագծով առաջարկում է թույլ տալ, որ մարզերում տուն կամ բնակարան գնելիս աշխատող անձինք հնարավորություն ունենան իրենց եկամտահարկի վերադարձ անել, եթե նույնիսկ տունը կամ բնակարանը երկրորդական շուկայից է, այսինքն՝ նոր չէ։ ԼՀԿ հիմնավորումն այն է, որ Երևանում նորակառույցներ կան, և երևանցիները կարողանում են նոր բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձ անել։ Իսկ քանի որ մարզերում նորակառույցներ չկան, մարզերի բնակիչները չեն կարողանում այդ արտոնությունից օգտվել։
Իշխանական մեծամասնությունը, սակայն, պնդում է, որ այդ արտոնության նպատակը ոչ թե մարդկանց սոցիալական խնդիրները լուծելն է, այլ կառուցապատումը խրախուսելը, հետևաբար՝ երբ մարզերում սկսեն այդ արտոնությամբ հին տներ գնել, արտոնության կարգավորումը կտապալվի։
«Մենք որ 2020 թվականի պետբյուջեն էինք քննարկում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանը շատ վախենալու տվյալներ ներկայացրեց, որ Հայաստանում բնակֆոնի 70 տոկոսն արդեն մաշված է։ Դա արդեն սեյսմակայունության վտանգ է։ Մենք ուզում ենք էս օրինագծով էնպես անենք, որ նոր շենքեր կառուցվեն, դուք ուզում եք, որ էս օրինագծով ընդհանրապես էդ կառուցապատման հերը անիծե՞ք», – ասաց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին։
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն էԳերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...
13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...
12:55 17.07.2025
Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...
12:48 17.07.2025
Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԻրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...