Մենք մեր սխալը հիմա արագ կուղղենք․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+33.09 oC

Մենք մեր սխալը հիմա արագ կուղղենք․ Թունյան

13:46 09.09.2019

Ազգային ժողովը դեռ արձակուրդից առաջ առաջին ընթերցմամբ ընդունել էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյան առաջարկած նախագիծը, սակայն երկրորդ ընթերցումից առաջ ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ կոչ անելով չընդունել այն։

«Ըստ էության, զավեշտի է վերացվում։ Գլխադասային հանձնաժողովը քննարկում է, որևիցե հարց չի տրվում, մերժվում է։ Խորհրդարանի կողմից հնարավորություն է ընձեռնվում քննարկելու։ Առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկում խորհրդարանը։ Երկրորդ ընթերցման ժամանակահատվածում հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս։ Եվ երկրորդ ընթերցումն արդեն խորհրդարանը ինչ ձև կքվեարկի, էդ էլ ժամանակը ցույց կտա»,- բորբոքված ասաց նախագծի հեղինակը։

«Պարոն Էնֆիաջյան, մենք մեր սխալը կուղղենք հենց հիմա, արագ»,- իր ելույթում կատակով պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, մեծամասնության ներկայացուցիչ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքերով՝ այս նախագիծը թեև ունի դրական նպատակադրում, բայց վատնելու է պետական միջոցները։

Նախագծի համաձայն՝ եթե նշված պատճառներով գյուղացին կորցրել է բերքի 50 տոկոսից ավելին, ապա կառավարությունը նրանց ազատում է այդ տարվա հողի հարկից։ Էնֆիաջյանը բացատրեց, որ, այսպես թե այնպես, տուժած գյուղացիներին օգնություն է տրվում, իսկ նախագծի ընդունման դեպքում այդ օգնությունը կարգավորված կլինի։

Թունյանի ասածը վերաբերում էր նրան, որ 50 տոկոսից ավելի կամ պակաս տուժած լինելու հանգամանքները պարզելու համար ավելի շատ գումար կպահանջվի, քան չտրվող հողի հարկն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

13:51 17.07.2025

66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

13:37 17.07.2025

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

12:55 17.07.2025

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...

BACK_TO_TOP