16:01 09.09.2019
Ազգային ժողովի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ իրեն զարմացրել է Ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի ասածը՝ «Չարաշահումները, որ ամեն օր բացահայտենք, ամեն օր կբացահայտենք»։
«Անհասկանալի է։ Բացահայտում ունե՞ք, արե՛ք։ Մենք Ձեզ նշանակել ենք, որ Դուք բացահայտումներ անեք»,- Մելքոնյանին դիմելով՝ ասաց պատգամավորը։
Նա նաև անդրադարձավ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքերին։ Բագրատյանը մինչ այդ բողոքում էր իշխանական պատգամավորների վարքից, որոնք խուսափուն եմ ընդդիմադիր պատգամավորների նախագծերի նեղ հարցեր լուծելուց։ Բագրատյանն ասել էր, որ եթե իշխանությունը բերեր նման նախագիծ, իր առաջարկած կետը մեջը չէր լինի, որովհետև տեսական գիտելիքներ իշխանական պատգամավորներն ունեն, բայց գործնականում ինքն է այդ խնդիրների հետ առնչվել՝ ջրբաշխ ու մարզպետ եղած ժամանակ։
«Պարո՛ն Բագրատյան, ընենց չի՝ ամբողջ կյանքում պատգամավոր ենք եղել։ Մենք էլ որոշ բաներ հասկանում ենք։ Ձեր փորձը ընդունում ենք և ցանկացած առաջարկ, նախագիծ, որ մեր քաղաքացու կյանքը պետք է հեշտացնի, դարձնի ավելի բարեկեցիկ, մենք Ձեր կողքին ենք»,- ասաց Կարապետյանը։
13:59 17.07.2025
Հաստատվել են ՄԿՈՒ հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման տեղերըՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2025/2026 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի բարեփոխումներում առանձնահատուկ տեղ ունի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, որի […] ...
13:51 17.07.2025
66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա կար․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Դեմիրճյան փողոցի բնակիչ 66-ամյա տղամարդը ապօրինի ձեռք բերում, պահում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 14-ին կատարված զննությամբ Դեմիրճյան փողոցում գտնվող տնակի կտուրում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 36 գրամից ավելի զանգված: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն էԳերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...
13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...