Հո բոլորին չենք կարող ուղարկել քրեակատարողական հիմնարկներ․ Ջրպետկոմի ղեկավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+32.09 oC

Հո բոլորին չենք կարող ուղարկել քրեակատարողական հիմնարկներ․ Ջրպետկոմի ղեկավար

16:45 09.09.2019

Ազգային ժողովում Ջրային պետական կոմիտեի ղեկավարի խոսքերն այսօր դժգոհություն առաջացրին «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների մոտ։ Մասնավորապես, նրանց տարօրինակ թվացին այն խոսքերը, որ եթե ամեն օր փորձեն չարաշահումներ բացահայտել, ամեն օր նման բացահայտումներ կլինեն։

Ավելի ուշ կառույցի ղեկավար Վարդան Մելքոնյանը բացատրեց, որ ինքն այլ բան նկատի ունի․ այն է, որ եթե ամեն օր վերահսկողություն չիրականացնեն, չարաշահումներն ավելի շատ կլինեն։ Նա օրինակով ասաց, որ եթե կարիք է լինում, նույնիսկ բացում են արդեն իսկ թաղված խողովակները, ցույց են տալիս խախտումն ու պատասխանատուին ժամանակ են տալիս շտկելու վիճակը։

«Հիմա ըտենց, ասենք, հո բոլորին չենք կարող ուղարկել քրեակատարողական հիմնարկներ։ Բայց այդ աշխատանքը ամենօրյա է, դրա համար ես այդպես խիստ չէի ասի»,- ասաց կոմիտեի ղեկավարը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն պնդմանը, որ իր խոսքում կան առերևույթ հանցագործության (այլ հանցագործություն թաքցնելու տարրեր), և այն հայտարարությանը, որ իրավապահները պետք է ստուգեն այդ խոսքերը, Մելքոնյանը ընդհանրապես չանդրադարձավ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

13:37 17.07.2025

Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է

Գերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

13:22 17.07.2025

Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄ

Երեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

13:13 17.07.2025

Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմին

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

13:05 17.07.2025

Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվել

Հուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

12:55 17.07.2025

Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները

Ավելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

12:48 17.07.2025

Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...

BACK_TO_TOP