18:39 09.09.2019
Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:
«Բացի դրանից` պետք է նախատեսել քվեարկության գաղտնիության ամենաբարձր երաշխավորման շեմ, և դրա լավագույն օրինակներից մեկը կարող է հանդիսանալ այն, որ քվեաթերթիկները համապատասխանաբար դրվեն դրանց համար նախատեսված ծրարներում: Սա կբացառի որևէ տեսակի ասեկոսեները առ այն, որ քվեարկության գործընթացի գաղտնիությունը չի ապահովվում: Եվս մեկ կարևոր խնդիր է այն, որ շատ դեպքերում չհրկիզվող պահարանները չէին գտնվում համապատասխան դահլիճներում, որտեղ ընտրությունը կազմակերպվում էր: Համոզված եմ, որ գալիք ընտրություններին նման իրավիճակ չի կրկնվի»,- մասնավորապես ասել է Վ. Վարդանյանը:
«Մարդկանց մոտ տիրում էր տոնական տրամադրություն, և ակնհայտ էր, որ արցախցիների համար նույնիսկ ՏԻՄ ընտրությունները նշանակալի իրադարձություն են: Ընտրությունների մասնակցության ակտիվությունը ապահովելու համար փոքր-ինչ անբարենպաստ էր եղանակը: Այս մտահոգությունը հայտնում էին նաև ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամները: Տեխնիկական թերությունները հիմնականում կապված էին ընտրական տեղամասերը ճիշտ կահավորելու հետ: Մի շարք հարցեր էլ կապված էին ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների կարողությունների զարգացման հետ: Այդ առումով, կարծում եմ, վերապատրաստումների անհրաժեշտություն կա, և այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»,- ավելացրել է Ա. Սամսոնյանը:
«Այս ամենը պետք է ամրագրել և դարձյալ առաջ շարժվել: Կարծում եմ՝ ապագայում փոքր տեխնիկական խնդիրները կհարթվեն, և մենք կխոսենք իրապես միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման մասին»,- ավելացրել է Լ. Ստեփանյանը:
13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն է13:37 17.07.2025
Ուկրաինայի նոր վարչապետը Յուլիա Սվիրիդենկոն էԳերագույն ռադան Յուլիա Սվիրիդենկոյին նշանակեց Ուկրաինայի վարչապետ։ Համապատասխան որոշումը պաշտպանել 1 262 պատգամավոր։ Այսպիսով, Սվիրիդենկոն դարձավ անկախ Ուկրաինայի պատմության մեջ երկրորդ կինը, որը գլխավորեց Նախարարների կաբինետը, և առաջինը՝ վերջին 15 տարվա ընթացքում։ ...
13:22 17.07.2025
Նախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր […] ...
13:13 17.07.2025
Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել հազար զինվորի մարմինՌուսաստանն Ուկրաինային է հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս հազար մարմին, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական և Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ «Ստամբուլի համաձայնագրերի շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինա է տեղափոխվել Ուկրաինայի զինված ուժերի ևս հազար զինվորի մարմին », – գրել է նա Telegram-ի ալիքում։ Մեդինսկին հավելել է, որ դրա դիմաց Ռուսաստանը ստացել զոհված […] ...
13:05 17.07.2025
Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող […] ...
12:55 17.07.2025
Երևանի մետրոպոլիտենում առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքներըԱվելի քան 40 տարի անց՝ Երևանի մետրոպոլիտենի գործարկումից ի վեր, առաջին անգամ փոխվում են շարժասանդուղքները: Գործընթացն այժմ իրականացվում է «Զորավար Անդրանիկ» կայարանում, մեկ տարվա ընթացքում չորս կայարաններում ամբողջությամբ կավարտվի ծրագիրը, մյուս 4-ում՝ «Գարեգին Նժդեհի հրապարակ», «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Երիտասարդական» կայարաններում աշխատանքները կիրականացվեն 2026թ.: ...
12:48 17.07.2025
Իրաքյան հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելացել էԻրաքի արևելքում գտնվող Ալ-Քութ քաղաքի հիպերմարկետում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը։ «Քութի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի։ Այրված շենքում մնացած ավելի քան 45 մարդ փրկվել է», – ասվում է Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է Իրաքի INA լրատվական գործակալությունը։ ...