15:23 13.09.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ «Լուսավոր Հայաստանը» կարևոր փոփոխություն է առաջարկում ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի նշանակման կարգի վերաբերյալ:
«Մենք չափազանց կարևոր փոփոխության մասին ենք խոսում՝ պետության կառուցվածքի, քաղաքական իշխանության պատասխանատվության, բարեփոխումների առումով, հատկապես այս բախտորոշ ժամանակաշրջանում: Անկեղծ լինենք, ճիշտ հասկանանք: Առաջարկը, որ «Լուսավոր Հայաստանն» անում է, մի քիչ այլ տեսքով արվել էր, և մենք դեմ ենք եղել: Ինչո՞ւ: Քանի որ այն ժամանակ առաջարկվում էր, որ ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը նախարարներ լինեն, լինեն կառավարության անդամ, հարցուպատասխանի ժամանակ գան այստեղ, նստեն, որ իրենց հարցեր ուղղվեն»,- ասաց նա:
Միրզոյանը հիշեցրեց՝ իրենք դեմ էին երկու պատճառով, նշում էին՝ եթե վերահսկողությունն ու հաշվետվողականությունն է պատճառը, հազար ու մի գործիք կա, եթե հարցը նրանց՝ չորեքշաբթի օրը խորհրդարան գալն է, կարելի է կարգը փոխել: Այդ փոփոխությանը չհամաձայնելու մեկ պատճառ էլ է եղել: ԱԺ նախագահը նշեց՝ չէին ցանկանում, որ այդ պաշտոնները լինեն քաղաքական:
«Մեր պետությունն ունի վատ փորձ, եկեք անկեղծ լինենք, ունենք մի քանի չստացված փորձ, երբ քաղաքական գործիչները ղեկավարել են Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը, և արդյունքում այնքան էլ լավ բան չի ստացվել, նրանք ձեռք են բերել այնքան մեծ կշիռ, որ ոչ բնական ձևով ազդել են քաղաքական պրոցեսների վրա»,- նշեց Միրզոյանը:
ԱԺ նախագահը հայտնեց՝ իրենք բաց են քննարկման համար, այս տարբերակը, որ բերել են, և հատկապես փաստարկները, որ ներկայացրեց նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանը, այդ տարբերակն ընդունելի է, և փաստարկներն անխոցելի էին:
«Ես եմ եղել մեկը նրանցից, որ ասել եմ՝ ձեր էն առաջարկած մոդելն անընդունելի է, այս տարբերակը միանգամայն ընդունելի է: Քաղաքական պատասխանատվություն դնելու հարց է, մենք այդ մարտահրավերը պիտի դնենք, եթե պատասխանատու ենք առողջապահության համար, ինչո՞ւ պիտի չլինենք ոստիկանության համար: Չէ, մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ, էսքան բան»,- ասաց նա՝ մասնավորեցնելով, որ խոսքը մոդելի մասին է, ու ինքն ամենևին նպատակ չունի գործող ոստիկանապետին նսեմացնելու:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...