Ստուգումների օրենքը հիմա փոխվեց, որովհետև մեր 88 հոգուց ոչ մեկը բենզալցակայան չունի․ Թունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+37.09 oC

Ստուգումների օրենքը հիմա փոխվեց, որովհետև մեր 88 հոգուց ոչ մեկը բենզալցակայան չունի․ Թունյան

17:59 13.09.2019

Ազգային ժողովում քննարկվող օրենքի համաձայն՝ չափագիտական ստուգումներ իրականացնող տեսուչներն այլևս ստուգումներից 3 օր առաջ տնտեսվարողներին չեն զգուշացնի նրանց մոտ գնալու մասին։ Փոփոխությունը կատարվում է հատկապես բենզալցակայաններում և գազալցակայաններում իրավիճակը կարգավորելու համար։

Տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ կարգավորումը առնչվելու է մոտ 450 հազար վարորդի և վստահության հարց է, քանի որ դահլիճում հավաքվածներից որևէ մեկը վստահություն չունի, որ բենզալցակայաններում և գազալցակայաններում չեն խաբում իրենց։

Նա պատասխանեց նաև պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչու է այս կարգավորումը հենց հիմա բերվում, ի՞նչ է փոխվել։

«Փոխվեց էն, որ հիմա, օրինակ, մեր 88 հոգուց ոչ մեկը բենզալցակայան չունի ու բենզինի գործ չունի»,- ասաց Թունյանը՝ նկատի ունենալով իրենց խմբակցության պատգամավորներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

16:57 18.07.2025

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegeam ալիքով հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – գրել է քաղաքապետը։ Երկու ժամվա ընթացքում Սոբյանինը հայտնել է քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարքի մասին։ ...

ՆԱՏՕ-ում հայտնել են, որ Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստը կկայանա հուլիսի 21-ին

16:44 18.07.2025

ՆԱՏՕ-ում հայտնել են, որ Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստը կկայանա հուլիսի 21-ին

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին հեռակա կարգով կկայանա Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ կոնտակտային խմբի չնախատեսված հանդիպումը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 21-ին կմասնակցի Ուկրաինայի հարցով պաշտպանության կոնտակտային խմբի վիրտուալ հանդիպմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել հանդիպման օրակարգի կամ այն մասին, թե արդյոք այն կապված […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին․ Թեմի Բրյուս

16:33 18.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ անդրադարձել էր Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային ու հայտարարել, որ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

16:20 18.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

Հուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։   ...

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

16:09 18.07.2025

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

BACK_TO_TOP