Գողական աշխարհո՞ւմ ենք ապրում, թե՞ քաղհասարակություն ենք ուզում ստեղծել․ Ենգիբարյանը՝ ԲՀԿ պատգամավորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+37.09 oC

Գողական աշխարհո՞ւմ ենք ապրում, թե՞ քաղհասարակություն ենք ուզում ստեղծել․ Ենգիբարյանը՝ ԲՀԿ պատգամավորներին

18:23 13.09.2019

«Իմ քայլի» պատգամավորների՝ Ազգային ժողովում քննարկվող նախագիծը ԲՀԿ մի խումբ պատգամավորների խոր դժգոհությունն է հարուցել։ Նրանք պնդում են, որ քաղաքացիներին պետք չէ հնարավորություն տալ, որ իրենց հեռախոսներով նկարեն-արձանագրեն ճանապարհային երթևեկության խախտումները և ուղարկեն ոստիկանությանը։ Արթուր Դալլաքյանը նույնիսկ «բարոյականությունից զուրկ» անվանեց նախագիծը, ինչից հետո քիչ էր մնում բախում լիներ ԱԺ դահլիճում։

«Հիմա դե կներեք էլի, եթե շենքիս պատուհանից նայում եմ, տեսնում եմ՝ տենց ինչ-որ բաներ է էնտեղ կատարվում, ինչի՞ մասին է խոսքը։ Մենք գողական աշխարհո՞ւմ ենք ապրում, թե՞ քաղաքացիական հասարակություն ենք ուզում ստեղծել։ Այսինքն նայենք՝ ոնց են մեքենաները մարդկանց տակը գցում, ասենք՝ չէ, բա որ իմանա ով է ուղարկե՞լ։ Է, թող իմանա, ինչի՞ մասին է խոսքը»,- ԲՀԿ պատգամավորներին ուղղված իր խոսքում նախագիծը պաշտպանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

Նա ասաց, որ սա հենց քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված խնդիր է եղել, և հրաշալի նախագիծ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

17:36 18.07.2025

Արմավիրի մարզում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան տուժածներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia», «Ford» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և […] ...

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

17:30 18.07.2025

Ռումինիայի նախագահը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանն աջակցելու մասին

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել է Մոլդովայի հետ միավորմանը իր անձնական աջակցության մասին, սակայն ընդգծել է, որ կհարգի նրա քաղաքացիների կամքը։ Դանը հուլիսի 18-ին պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա՝ երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով։ «Անձամբ ես ցանկանում եմ միավորում Մոլդովայի հետ, բայց լիովին հարգում եմ հարևան հանրապետության քաղաքացիների կամքը», – գերմանական Frankfurter Allgemeine Zeitung հրատարակությանը […] ...

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

17:20 18.07.2025

ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Չեխիայի համար Ռուսաստանից նավթ ներմուծելու թույլտվությունը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից ուրբաթ օրը, չեղյալ է հայտարարում Չեխիայի համար թույլտվությունը ռուսական նավթ ներմուծելու վերաբերյալ, ասվում է Խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ։ «Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեխիան 2024 թվականին […] ...

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington Post

17:07 18.07.2025

Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պետք է անցնի հարձակման․ The Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինան պաշտպանության դիրքերում ոչնչի չի հասնի և պետք է անցնի հարձակման։ Այս մասին հաղորդել է The Washington Post (WP)-ն։ «Հուլիսի 4-ին Զելենսկիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ Ուկրաինան չի կարողանա փոխել պատերազմի ընթացքը, եթե չանցնի հարձակման», – թերթին ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։ Թրամփը […] ...

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

16:57 18.07.2025

Հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվա թռչող ԱԹՍ-ն. Սոբյանին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք։ Այս մասին իր Telegeam ալիքով հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Մոսկվայի վրա հարձակված ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել», – գրել է քաղաքապետը։ Երկու ժամվա ընթացքում Սոբյանինը հայտնել է քաղաքի ուղղությամբ թռչող երեք անօդաչու թռչող սարքի մասին։ ...

ՆԱՏՕ-ում հայտնել են, որ Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստը կկայանա հուլիսի 21-ին

16:44 18.07.2025

ՆԱՏՕ-ում հայտնել են, որ Կիևին զենքի մատակարարման հարցերով կոնտակտային խմբի նիստը կկայանա հուլիսի 21-ին

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 21-ին հեռակա կարգով կկայանա Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ կոնտակտային խմբի չնախատեսված հանդիպումը։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 21-ին կմասնակցի Ուկրաինայի հարցով պաշտպանության կոնտակտային խմբի վիրտուալ հանդիպմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը որևէ լրացուցիչ տեղեկություն չի տրամադրել հանդիպման օրակարգի կամ այն մասին, թե արդյոք այն կապված […] ...

BACK_TO_TOP