Իմ ֆիլմերի երաժշտության մեջ մեծ մասամբ Գյումրին է․ Տիգրան Մանսուրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+28.09 oC

Իմ ֆիլմերի երաժշտության մեջ մեծ մասամբ Գյումրին է․ Տիգրան Մանսուրյան

23:03 14.09.2019

«Իմ ֆիլմերի երաժշտությունը մեծամասամբ ես այստեղից եմ տարել, Շիրակից եմ տարել։ Փոքր թիվ են կազմում իմ  ֆիլմերը, որոնք նկարահանված են այլ վայրերում, մեծամասամբ Գյումրիում են նկարվել, որտեղ գյումրվա կենցաղն է իր գեղեցկություններով, իր մարդկային հարաբերություններով։ Այս ամենը շատ սիրելի ու հարազատ է ինձ»,- այսպես է բնորոշել իր երաժշտությունը մաեստրո Տիգրան Մանսուրյանը, որի համար Գյումրին ունեցել է բեկումնային նշանակություն։

Մաեստրոն իր սրբության սրբոցն է համարում Գյումրին՝ մշտապես նշելով, որ այստեղ են անցել իր կյանքի լավագույն տարիները, իր հոգսերով ու ուրախություններով լեցուն առօրյան։ Տիգրան Մանսուրյանը հատկապես մեծ ակնածանքով է խոսում իր ուսուցիչների մասին, որոնք իր կյանքում բեկումնային դեր են խաղացել։

«Ես հատուկ զգացում ունեմ իմ ուսուցիչների հանդեպ, որոնք հիմա այլևս չկան՝ երաժշտական ուսումնարանի իմ տնօրեն Ֆելուշ Մկտչյանը և Ազատ Շիշյանը։ Չի եղել մի դեպք մինչ օրս, որ ես Գյումրի մտնեմ ու չայցելեմ իմ տնօրենի գերեզմանին ու ծաղիկներ չխոնարհեմ։ Նա միակ մարդն էր, որ հավատաց ինձ և 17 տարեկանում տարավ դեպի երաժշտության ճանապարհը»,- հիշում է հայ դասական երաժշտության վարպետը։

Տիգրան Մանսուրյանի մուտքը դեպի կինոերաժշտության աշխարհ եղել է 1969 թվականին՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար գրած երաժշտությամբ, որին հաջորդել են հայկական կինեմատոգրաֆիայի 100-ից ավելի ֆիլմերի սաունդթրեկները, որոնք սիրված ու հայտնի են եղել բոլոր ժամանակներում։

«Ես երբ երաժշտություն եմ գրել, հիմնվել եմ իրականության էդ շերտերի վրա, որ ապրել եմ Արթիկում, ապրել եմ Գյումրիում։ Էդ հերոսներին ես չեմ հնարել, դրանց իրականությունը, դրանց ճշմարտությունը ես չեմ հնարել, դա գոյություն ունեցել է, ես ուղղակի բերել եմ դրանք երաժշտության աշխարհ, դա է եղել իմ քայլը»,-անկեղծացել է մաեստրոն, որ նշում է, որ քանի դեռ հանդիսատեսը պահանջում է, ուրեմն շարունակելու է աշխատել ու երաժշտություն գրել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

20:18 11.08.2025

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, […] ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

20:11 11.08.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է զորքեր ուղարկել Վաշինգտոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է զինվորականներ ուղարկել Վաշինգտոն՝ ամերիկյան մայրաքաղաքում հանցագործության դեմ պայքարի ջանքերի շրջանակներում։ «Անհրաժեշտության դեպքում մենք զորքեր կուղարկենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ ...

SHANTNEWS

20:00 11.08.2025

SHANTNEWS

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

19:52 11.08.2025

Պակյաոն գլխավորում է WBC-ի կիսամիջին քաշային կարգի վարկանիշային աղյուսակը

Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հրապարակել է կիսամիջին քաշային կարգի լավագույն բռնցքամարտիկների վարկանիշային աղյուսակը։ Այն գլխավորում է 8 քաշային կարգերի նախկին չեմպիոն, լեգենդար ֆիլիպինցի Մենի Պակյաոն (62-8-3, 39 նոկաուտ), որն օրեր առաջ վերադարձել էր ռինգ` մենամարտելով WBC-ի չեմպիոն Մարիո Բարիոսի (29-2-2, 18 նոկաուտ) հետ: Նրանց տիտղոսային մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի, ինչի շնորհիվ Բարիոսը պաշտպանել էր չեմպիոնական […] ...

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

19:45 11.08.2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

19:29 11.08.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ի շարունակություն երկու երկրների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես […] ...

BACK_TO_TOP