20:35 28.11.2017
Քանթրի երաժիշտ Քիթ Ուրբանը իր կնոջ՝ Նիկոլ Քիդմանի համար գնել է նրա երազանքների տունը: Կարմիր աղյուսե 6-հարկանի տունը գտնվում է Մանհեթենում՝ լեգենդար Բրոդվեյ փողոցին շատ մոտ: Հենց այս փողոցի երկայնքով են տեղակայված ամենահայտնի թատրոնները, կինոթատրոնները, լավագույն ռեստորանները և այլ շքեղ հաստատություններ:
Նիկոլ Քիդմանը վաղուց էր ցանկանում թատերական ակտիվ գործունեություն ծավալել և աշխարհի թատերական կենտրոնին մոտ տուն ունենալը նրա երազանքներից մեկն էր:
«Նիկոլը ցանկանում է իր սեփական շոու ծրագրերը ներկայացնել Բրոդվեյի հայտնի թատրոնների բեմերին և զբաղվել միայն հեռուստատեսային նախագծերով: Նյու Յորքը շատ ավելի հարմար է և նպաստում է դերասանուհու աշխատանքին, քան Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքը, որտեղ մինչ այս ապրում էր զույգը»,- New York Post-ին հայտնել է Նիկոլի ընկերներից մեկը:
6-հարկանի տունը կառուցվել է 19-րդ դարում: Բնակարանում կա 7 ննջասենյակ, 8 սանհանգույց և 2 զգեստապահարանային սենյակ, ինչպես նաև 10 սենյակներում կա բուխարի, տան հատակն ամբողջությամբ կաղնուց է: 39 մլն դոլար արժողությամբ առանձնատան միակ թերությունն այն է, որ վերանորոգման կարիք ունի, սենյակների պատերը ժամանակի ընթացքում գունաթափվել են:
Այս առանձնատանը տարբեր տարիների ապրել են հայտնի ու լեգենդար մարդիկ, ինչպես օրինակ՝ Մարկ Շագալը, Մայքլ Ջեքսոնը: 6-հարկանի տան վերջին բնակիչը եղել է Avenue Capital ներդրումային ֆոնդի գլխավոր տնօրեն և «Միլուոքի Բաքս» բասկետբոլային ակումբի հիմնադիր, միլիարդատեր Մարկ Լազարին:
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...