17:25 18.09.2019
Պորտուգալիայի ազգային հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է սեփական ներդրումը ֆուտբոլում և հայտնել, որ արժանի է ևս մի քանի «Ոսկե գնդակ»-ի:
34-ամյա հարձակվողի կարծիքով` այս ցուցանիշով ինքը պետք է առաջ անցնի իր հիմնական մրցակցից` Լիոնել Մեսիից:
««Ոսկե գնդակներ». ես կցանկանայի ստանալ, և կարծում եմ արժանի եմ դրան: Մեսսին հիանալի ֆուտբոլիստ է, նա ֆուտբոլի պատմության մեջ է մտել, բայց, կարծում եմ, որ ես պետք է ստանամ վեց, յոթ կամ ութ «Ոսկե գնդակ», որպեսզի առաջ անցնեմ նրանից:
Վստահ եմ, որ ես մտել եմ ֆուտբոլի պատմության մեջ` հաշվի առնելով այն ինչ ես արել եմ և շարունակում եմ անել: Գիտեմ, որ ֆուտբոլի պատմության մեջ կմնամ որպես բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է Ռոնալդուն Daily Mirror-ին:
Ներկա պահին Ռոնալդուն և Մեսսին ունեն հնգական «Ոսկե գնդակ»: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հերթական մրցանակը կհանձնվի 2019 թվականի դեկտեմբերին:
Ըստ բուքմեյքերների` մրցանակի գլխավոր հավակնորդը հոլանդացի Վիրջիլ վան Դեյքն է:
10:29 19.06.2025
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն աշխատանքային այցով Իտալիայում է2025 թվականի հունիսի 15-ից 18-ը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը և Տեսչական մարմնի թվով 8 աշխատակիցներ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակում աշխատանքային այցով գտնվում են […] ...
10:24 19.06.2025
Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՀունիսի 18-ին, ժամը 20:19-ին Վայոց ձորի մարզի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 95-րդ կմ-ին բախվել են […] ...
10:17 19.06.2025
Ինչո՞ւ է «Ռեալը» հրաժարվել Դյոկերեշից«Ռեալը» հնարավորություն է ունեցել ձեռք բերելու «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը: Շվեդ հարձակվողի գործակալներն «Ռեալին» առաջարկել են ձեռք բերել Դյոկերեշի տրանսֆերային իավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա: «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհարմարվի պահեստային ֆուտբոլիստի կարգավիճակին։ Մադրիդում […] ...
10:09 19.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...