Ինչպե՞ս են համատեղվելու հանքարդյունաբերությունն ու բնության հատուկ տարածքների պահպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Ինչպե՞ս են համատեղվելու հանքարդյունաբերությունն ու բնության հատուկ տարածքների պահպանությունը

12:46 29.11.2017

Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նոր օրինագծի քննարկման ժամանակ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը հետաքրքվել է, թե ինչպես են Բնապահպանության նախարարությունում պատկերացնում հանքավայրերի և հատուկ պահպանվող տարածքների համադրությունը:

«Դա իրոք ցավոտ հարց է  ամբողջ հանրապետությունով մեկ: Մի կողմից՝ մենք տնտեսություն ենք ցանկանում զարգացնել, որի հիմնական ճյուղերից մեկը հանքաարդյունաբերությունն է, մյուս կողմից՝ ասում ենք կենսաբազմազանություն, լանդշաֆտային բազմազանություն և այն, և այլն:

Մենք գիտենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքները հատուկ պահպանվող տարածքների հողեր են իրենց հողային կատեգորիայով և որևիցե մի հանքարդյունաբերություն հնարավոր չէ առանց հողային կատեգորիայի փոփոխության: Դա գոնե ինչ-որ չափով կանխարգելող հանգամանք է»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:

Աղասյանը հիշեցրել է, որ այն ծրագրերը, որոնք ներկայացվում են հանքաարդյունաբերության համար, շրջական միջավայրի փորձաքննություն են անցնում: Աղասյանն Ամուլսարի օրինակն է բերել՝ ընդգծելով, որ փորձաքննության արդյունքում իրենք արգելել են այն հատվածի շահագործումը, որտեղ կարմիրգրքային սողուններ են բնակվում: Արդյունքում՝ տեղադիրքը փոխվել է: 

«Այսինքն՝ ճանապարհներ կան, ուղղակի պետք է ավելի հանգամանորեն երևույթներին նայել»,- հավելել է Արամ Աղասյանը:

Ի պատասխան ասվածի՝ Սիլվա Ադամյանը հարկ է համարել ընդգծել, որ փորձաքննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Ադամյանն առաջարկել է հարցը քննարկման դնել մասնագետների  և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ուղղակի մի բան ասեմ՝ մենք պետք է էս իրավիճակն ընդամենը մինիմիզացնենք, նվազեցնենք ազդեցությունը, այսինքն՝ եթե հանքարդյունաբերությունն իրականացվում է ժամանակակից, համեմատաբար անվնաս մեթոդներով, շրջակա միջավայրին քիչ վնասելով: Այ, սա է ճանապարհը, ինձ թվում է»,- պատասխանել է ԲՆ ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP