Շիրակի մարզը սեպտեմբերի 21-ին 7000 զբոսաշրջիկներից միայն 2100-ի գիշերակացն է կարողացել ապահովել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Շիրակի մարզը սեպտեմբերի 21-ին 7000 զբոսաշրջիկներից միայն 2100-ի գիշերակացն է կարողացել ապահովել

19:55 14.10.2019

Օգոստոսին անցկացված Գյումրու օր տոնակատարությանը և սեպտեմբերի 21-ին Շիրակի մարզ են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ: Այցելուների թիվն ու հետաքրքրվածությունը Գյումրու հանդեպ առիթ էին, որ ոլորտի պատասխանատուները ուսումնասիրություններ կատարեին՝ համոզվելու, թե զբոսաշրջիկներն ինչպես են գնահատում ծառայությունների որակը և ինչքանով են գոհ սպասարկումից։

Տուրիստների դժգոհությունները, պարզվում է, հիմնականում վերաբերել են գիշերակացի ապահովմանը: Ոչ միայն այս խնդիրը, այլև մարզի տուրիստական ներուժի օգտագործման հնարավորություններն են այսօր քննարկել ոլորտի ներկայացուցիչները:

Գյումրու տոնին քաղաքը մոտ 5000 զբոսաշրջիկ է ընդունել, որից միայն 300-ն է գիշերել Գյումրիում, իսկ Անկախության տոնին այցելել է 7000-ը, սպասվածից թեև կրկնակի քիչ, բայց այս քանակով անգամ հյուրերին հնարավոր չի եղել գիշերակացով ապահովել: Գիշերելու հնարավորություն ունեցել է միայն 2100 մարդ: Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանի խոսքերով՝ տոնակատարությունների օրերին Գյումրի այցելած հյուրերը հենց գիշերակացի բացակայությունից էլ դժգոհել էին։

Քաղաքն իր ենթակառուցվածքներով ու սպասարկման ծառայություններով, ըստ ուսումնասիրությունների, դեռ պատրաստ չէ մեծաթիվ զբոսաշրջիկների ընդունել։ Սա քննարկման առանցքային թեման էր: Մարզը մեծ հյուրանոցների կառուցման խնդիր ունի: Շիրակի մարզպետարանը հյուրանոցային համալիրների կառուցման մի քանի բիզնես ծրագրեր ունի, բայց ներդրումներ այդ ուղղությամբ դեռ չկան: Դժգոհության այլ պատճառներ ևս եղել են, որոնց մասին ասել են Գյումրի այցելած հյուրերը: Մասնավորապես՝ Գյումրիում որոշ հյուրանոցներ ու ռեստորաններ այդ օրերին եռակի թանկացրել են իրենց ծառայությունները: Թե ինչու, փորձում են հասկանալ ոլորտի ներկայացուցիչները՝ ուսումնասիրություններով:

Զբոսաշրջության ներուժը հսկայական է, բայց դրանք օգտագործելու հնարավորություններն են սահմանափակ։ Վառ օրինակ են քաղաքի թանգարանները, որոնք պատրաստ չեն աշխատել զբոսաշրջիկների մեծ հոսքի պայմաններում, օտարալեզու ցուցանակներ չկան, տուրիստական շատ խմբերի նաև հետ են ուղարկում՝ ժամանցի տեղեր չունենալու պատճառով:

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի խոսքերով՝ թանգարաններ ուղղորդող ցուցանակներ ու տեղեկատվական բուկլետներ չկան, նաև օտարալեզու զբոսավարներ չունեն:

Գյումրիում սրճարանային բիզնեսով զբաղվող սիրիացի գործարար Շանթ Գահվեջյանն էլ համոզված է, որ Գյումրիում միայն կենտրոնը չէ, որ տուրիստների համար հետաքրքիր է: Քաղաքի ծայրամասային թաղամասերն էլ կարող են տուրիստական զբոսավայրեր լինել: Իսկ զբոսաշրջային մեծ հոսք ապահովող ուղղությունը, ինչպես ամբողջ աշխարհում է, կարող է լինել էկո տուրիզմը, որին բնապահպաններն այլ տեսանկյունից են մոտենում: «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ Հայաստանում էկոտուրիզմը ինքը կկոչեր «էգո» տուրիզմ, այսինքն՝ եսասիրական տուրիզմ, ոչ թե իսկապես էկոլոգիական կանաչ տուրիզմ:

Իսկ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի համակարգող Արման Վալեսյանի խոսքերով՝ աղբի հեռացման խնդիր կա զբոսաշրջային տարածքներից, բայց չկա մեխանիզմը, թե ինչպես պետք է դա կազմակերպել:

Հանրապետությունում չկա թափոնների կառավարման համակարգ, աղտոտումից բնությունը փրկելու տարբերակներ գտնված չեն։ Շիրակի մարզն էլ ունի էկոտուրիզմը զարգացնելու ուղղություններ, որոնք զբոսաշրջիկին ներկայացնելու համար դարձյալ ենթակառուցվածքների խնդիրը պետք է լուծվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

BACK_TO_TOP