18:14 14.10.2019
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն է, այսօր քննարկվել է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:
Նախագծով առաջարկվում է 10 կետերից բաղկացած փոփոխություններ կատարել քաղաքապետարանի աշխատակարգում: Օրինակ` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներն առաջարկում են Երևանի խմբակցություններին վերադարձնել տեղական հանրաքվե նախաձեռնելու լիազորությունը, քաղաքապետարանի խմբակցությունների ներկայացուցիչներին ընդունել ոչ թե օրենքով սահմանված սեղմ ժամկետով, այլ երեքօրյա ժամկետում, կրճատել ավագանու որոշումների, ուղերձների, նախաձեռնությունների ժամկետը` 4 ամսից դարձնելով 2 ամիս, որ ավագանու նիստերի օրակարգի ձևավորման գործընթացում ներկա լինեն ավագանու խմբակցությունները, խորհրդակցական կարգով, վարչական շրջանների ղեկավարները ավելի հաճախ հրավիրեն հարցուպատասխանի և այլն:
Կառավարությունը դեմ է բոլորին, բացառությամբ մեկի՝ նախաձեռնությունների ժամկետը 4 ամսից դարձնել 2 ամիս, այն էլ՝ առաջարկում է 4 ամսվա փոխարեն 3 ամիս սահմանել:
Երկու անգամ հարցը քննարկվել էր հանձնաժողովում, սակայն քվեարկություն տեղի չէր ունեցել: Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ևս ներկայացրել է իրենց առարկությունները, իսկ Անի Սամսոնյանը պնդել է դրանք, խոսել մասնավորապես ավագանու անդամների՝ քաղաքապետին հանդիպելու ժամկետների կրճատման մասին: Առաջարկում են, որ դա լինի 3 օրվա ընթացքում:
Սամսոնյանն ասել է.
«Ավագանու անդամները քաղաքապետին դիմում են ըստ անհրաժեշտության, բայց երբ քաղաքապետը քեզ օրերով չի ուզում ընդունել, ուրեմն պետք է կարգավորել, եթե չունի շփման մշակույթ, պետք է սահմանել օրենքով: Քաղաքապետ կա, որ շփվելու մշակույթ չունի, օրինակ՝ Հայկ Մարությանը, և եթե չունի, պետք է օրենքով սահմանել, որ նա ունենա»:
08:00 18.07.2025
Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացելԲրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...