14:15 16.10.2019
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ «Սանիթեքի» և քաղաքապետարանի դիմումը բավարարվել է:
«2017 թվականին «Սանիթեքը» և քաղաքապետարանը հարց են բարձրացրել առ այն, որ աղբահանությունը համարվում է տրանսպորտային ծառայություն, այդ գործունեությունը պետք է հաստատագրված վճարով հարկվի, ոչ թե լինի ավելացված արժեքի հարկի դաշտում: Այդ դիմումը բավարարվել է: Քաղաքապետարանն էլ հիմնավորումներ է ներկայացրել, որ ընկերությունը հաստատագրված վճարի դեպքում ֆինանսական միջոցներ կխնայեր և աղբահանությունը շատ ավելի արդյունավետ կիրականացվեր: Խնդիրն այն է, որ 2018-ի հունվարի 1-ից հաստատագրված վճարների մասին օրենքն այլևս չկար: Մենք իրենց ասացինք, որ հունվարի 1-ից պետք է գտնվեն ԱԱՀ դաշտում: Իրենք, վկայակոչելով «օտարերկրյա ներդրումների մասին» օրենքը, որը նախատեսում է, որ իրենց պարագայում օրենսդրությանը 5 տարի չպետք է փոխվի, մեզ հետ պայքարի մեջ մտան, որ 2018-ին ևս պետք է լինեն հաստատագրված վճարի դաշտում: Դա եղել է գաղափարների մարտ, որը, բնականաբար, մեզ համար ընդունելի չէր: Մենք նախնական հաշվարկ կատարեցինք և քրգործ հարուցեցինք, որն ընթացքի մեջ է»:
Նա ընդգծեց, որ այսօր «Սանիթեքը» Հայաստանում գործունեություն չի իրականացնում և վնասի վերադարձի գումարները, որ դրված են քրեական գործում, դրանց վերադարձը ևս վտանգված են.
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գումարները բերենք: Մենք տեսնում ենք, որ կարող ենք քննել և տեսնել, որ այդ ընկերության հիմնադիրների ուղղորդված գործունեություն կա»:
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...