Որքանո՞վ եք հաշվի առնում հրշեջների ու փրկարարների անվտանգության հարցը. պատգամավորը՝ փոխնախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+35.09 oC

Որքանո՞վ եք հաշվի առնում հրշեջների ու փրկարարների անվտանգության հարցը. պատգամավորը՝ փոխնախարարին

17:15 28.10.2019

Չնայած արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությունից որոշ ծառայություններ դուրս են բերվում, ԱԻՆ-ին հատկացվող բյուջեն ավելացել է: Խորհրդարանում 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը՝ հետաքրքրվելով, թե այդ ծառայություններին հատկացվող ֆինանսավորումը տեղափոխվո՞ւմ է այլ նախարարություն, թե՞ գումարը պահում են, կառույցն ուղարկում:

ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը պատասխանեց, որ օրենքով իսկ դա ամրագրված է, օրենքն ընդունվել է, որ պետք է Օդերևութաբանական ծառայությունն անցնի շրջակա միջավայրի նախարարության ենթակայության ներքո՝ իր ռեսուրսով հանդերձ:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին՝ նոր տեխնիկայի կարիք ունե՞նք ավելի պատշաճ արձագանքելու, որ հրդեհները ավելի շուտ մարվեն, փոխնախարարը արձագանքեց.

«2019թ. գրանցվել է 7 678 հրդեհ, իսկ 2018-ին՝ 4 345, այսինքն՝ 76,7 տոկոսի աճ կա, համապատասխան պատշաճ արձագանքման հնարավորության մասով ՀՀ-ն համագործակցում է Ճապոնիայի կառավարության հետ»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն էլ փոխնախարարից հետաքրքրվեց՝ ռազմավարություն մշակելիս որքանո՞վ են հաշվի առնում հրշեջների ու փրկարարների անվտանգության հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը

19:52 24.07.2025

Թրամփը պնդում է, որ չի կործանի Մասկի բիզնեսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կործանի միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը։ «Բոլորն ասում են, որ ես կոչնչացնեմ Իլոնի ընկերությունները՝ խլելով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող հսկայական սուբսիդիաների մի մասը, եթե ոչ բոլորը։ Ես ուզում եմ, որ Իլոնը և մեր երկրի բոլոր ձեռնարկատերերը բարգավաճեն ինչպես երբեք։ Որքան լավ նրանք գործեն, այնքան լավ կլինի Միացյալ Նահանգների […] ...

Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը

19:45 24.07.2025

Պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը

Գործադիրն ընդունել է որոշում, որով պետական աջակցությամբ կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժից տուժած ևս 36 ընտանիքների բնակարանային խնդիրը: Որոշմամբ կարգավորվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Խնկոյան N 134 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքի թվով 36 բնակարանները 1988 թ. երկրաշարժից հետո կառուցված փայտյա, անբավարար տեխնիկական վիճակում գտնվող հանրակացարանային շենքերում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծումը: ...

ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

19:35 24.07.2025

ՈՒԵՖԱ-ն դեմ է VAR-ի լիազորությունների ընդլայնմանը

ՈՒԵՖԱ-ն չի աջակցում VAR-ի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ ֆուտբոլային կանոնների հնարավոր փոփոխություններին, հաղորդում է The Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միջազգային ֆուտբոլի ասոցիացիաների խորհուրդը (IFAB) կարող է թույլատրել VAR համակարգի օգտագործումը երկրորդ դեղին քարտերի և սխալմամբ նշանակված անկյունայինների դրվագներում։ ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը դեմ կլինի VAR-ի լիազորությունների ընդլայնմանը՝ պայմանավորված խաղի ժամանակ դադարների թվի հավանական աճով։ Ընդգծվում է, […] ...

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:31 24.07.2025

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»: ...

Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսում

19:23 24.07.2025

Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հովհաննես Շարամբեյանի անվան […] ...

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

19:12 24.07.2025

Կապահովվի անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունը

Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Սահմանված միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված է անհուսալի դասով, և, միևնույն ժամանակ, մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում 1 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը։ Միջոցառման շրջանակում շահառուին […] ...

BACK_TO_TOP