20:00 30.10.2019
Նորաձևությունը համարձակություն է, ծնվում է մարդու երևակայությունից, դառնում մոդայիկ, թրենդային ու ճաշակ թելադրում: Հենց այդպիսի համարձակ գաղափարով է ներկայանում գյումրեցի Ժորա Մանուկյանը, որ կանանց առաջարկում է թանկարժեք կաշվից ու կտորից իրենց պայուսակները փոխարինել փայտե պայուսակներով:Դրանք նաև էկոլոգիապես մաքուր են, ինչը յուրահատուկ դիզայնով պատրաստվող պայուսակների գլխավոր առանձնահատկությունն է: Ժորայի ցանկությունն է՝ գյումրեցի արհեստավորների հետ համատեղ արտադրանքը ճանաչելի դարձնել նաև միջազգային շուկայում:
Առաջին հայացքից թռչնաբույն հիշեցնող փայտե այս արկղիկներն իրականում նախատեսված են պայուսակներ պատրաստելու համար: Կրեատիվ գաղափարը գյումրեցի Ժորա Մանուկյանի մտքում ծնվել է 3 ամիս առաջ, երբ համացանցում տեսել է արտերկրում արտադրվող փայտե պայուսակների լուսանկարները: Փայտե նորաձևությունը Հայաստանում փորձարկելու արդյունքը՝ արտադրանքն է, որը նորույթ է տեղի շուկայում:
Առաջին փորձնական օրինակը Ժորան պատրաստել է կնոջ համար: Փայտե անսովոր առաջին պայուսակը շատ արագ պահանջարկ է ձևավորել: Գնորդները նրանք են, որոնք ուզում են ինքնատիպ երևալ ու կրել ձեռքի աշխատանք պայուսակներ:
«Կօգտագործեն այն մարդիկ, որոնք տարբերվող են, կսիրեն շրջապատից տարբերվել։ Այն նորույթ է, մեր մոտ չկա, շատերը ծանոթ չեն, շատերն առաջին անգամ կտեսնին, նկատել եմ, հետաքրքրվողները միշտ տարբերվող մարդիկ են եղել»,- ասում է կրեատիվ գաղափարի հեղինակ Ժորա Մանուկյանը։
Նորաձևության նմուշների համար հումքը գյումրեցի արհեստավորներն են պատրաստում: Ժորա Մանուկյանը դեռ համապատասխան սարքավորումներ չունի: Փայտե պատյանին հետո աստիճանաձև կտրվածքներ է տալիս, փականներ ու կաշվե դետալներ ավելացնում: Փայտանյութի ընտրության հարցում էլ չափորոշիչներ կան: Պայուսակը նախ պետք է թեթև լինի և հարմար դիզայներական լուծումներ ստանալու համար:
«Ընտրում ենք չորացած փայտը, որ հետո չդեֆորմացվի ջրից ու խոնավությունից, որակային վնաս չհասնի, ընտրում եմ թեթև փայտի տեսակները, հիմնականում հաճարենիներ, որոնք ունենում են երբեմն նաև բնական երանգավորում ու ոստեր, որոնք գեղեցկացնում են պայուսակները»,- նշում է պայուսակների հեղինակը։
Պատրաստի պայուսակներն առավելագույնը կես կիլոգրամ են կշռում։ Ժորան նաև ստեղծել է ապրանքանիշ: Բրենդային անվանումը խորհրդանշում է Գյումրին ու հայկական զարդանախշերը: Փայտե պայուսակները ներկայացվում են մի անվանման տակ, որը օտարերկրացիներին գյումրեցի, ավելի ճիշտ ալեքպոլցի վարպետների հմուտ աշխատանքը ցույց կտա:
«Լոգոն ALEX-POL»-ն է, մտածեցի մեր գյումրվա Ալեքպոլ անունի հետ կապված լոգո էղնի։ Երկար ենք մտածել, վերջնական ստացանք այն, ինչը որ մեր քաղաքի հետ է կապված»,- ասում է հեղինակը։
Էկո պայուսակների փոքրիկ արտադրությունն առայժմ նույնքան փոքրիկ տաղավարում է ներկայացված, որտեղ տարբերվող արտադրատեսակի մասին հիշեցնող ցուցանակ անգամ չկա: Բայց կա գործն ընդլայնելու ցանկություն և պայուսակների նոր տեսականիների էսքիզներ:
Ինքնուս դիզայները պայուսակները նախագծում է նորաձևության պահանջներով, բայց իր ուրույն լուծումներով: Արտադրության ընդլայնումը գյումրեցի երիտասարդի ապագայի ծրագրերում է: Ինչպես բոլոր հաջողակ դիզայներների պատմություններում է, ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ օրերից մի օր փայտե պայուսակները Գյումրիից կհասնեն համաշխարհային նորաձևության կենտրոններ՝ «պատրաստված է Հայաստանում» պիտակով:
16:19 14.07.2025
Հուլիսի 16-ից մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: ...
16:12 14.07.2025
Արամ Ղազարյանը Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ պետինՀուլիսի 12-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը Լոռու մարզում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Ոստիկակապետն անձնակազմին է ներկայացրել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արսեն Ոսկանյանին: Արամ Ղազարյանը բարեխիղճ ծառայության և կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նախկին պետ Խորեն Բարխոյանին: ՆԳ նախարարի անունից շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Արամ Ղազարյանը հույս է հայտնել, […] ...
16:06 14.07.2025
Ազգային ժողովում հյուրընկալվել են Բուլղարիայի խորհրդարանականներըԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր: Բաբկեն Թունյանի գնահատմամբ երկու երկրների միջեւ չիրացված ներուժ կա, […] ...
16:00 14.07.2025
Իրանի արտգործնախարարը Լավրովի հետ կքննարկի միջուկային հարցըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […] ...
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումըԲրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […] ...
15:44 14.07.2025
Զելենսկին Քելլոգի հետ քննարկել է Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցըՎլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […] ...