Գյումրիում տնակների հաշվառումն ավարտված է, բայց տնակների թիվը դարձյալ մնում է վիճահարույց որոշ կառույցների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+13.09 oC

Գյումրիում տնակների հաշվառումն ավարտված է, բայց տնակների թիվը դարձյալ մնում է վիճահարույց որոշ կառույցների համար

19:44 31.10.2019

Ինչպես է լուծվելու Գյումրիում հաշվառված տնակներում ապրող ընտանիքների բնակարանային փոխհատուցման հարցը: Խնդրի լուծման արդյունավետ տարբերակը բնակարանաշինությունն է, թե բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը: Հերթական անգամ այս հարցերն են քննարկել Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատուները: Ներկայացվել են նաև վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի Գյումրիում տնակների հաշվառման արդյունքները:

Մոտ 1 տարի վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը Գյումրիի տնակային ավաններում հաշվառում կատարեց, բայց էլի ստույգ տվյալներ չկան, թե քաղաքում քանի տնակ կա: Կադաստրի տվյալներով` Գյումրիում տնակների թիվն այլ է, քաղաքապետարանի տվյալներով՝ այլ: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի խոսքերով` խոսքը 800-900 տնակի մասին է, որոնք կադաստրի տվյալներով, իբր քաղաքապետարանը ավել է հաշվառել: Կադաստրի տրամադրած տվյալներով` համադրություն կատարել են, բայց ըստ պատասխանատուի, սխալը դեռ չեն գտել:

Հաշվառված տնակային հասցեներից ոչ բոլորն են բնակեցված, կան նաև այնպիսի դեպքեր, երբ տնակը տարիների ընթացքում քարաշեն տան է վերածվել, բայց մնացել է տնակային հասցեով: Մարզպետարանի պատասխանատուի կարծիք-առաջարկն է, որ հաշվառման ընթացքում փակ տնակների քանդման գործընթաց սկսվեր, կամ էլ քարաշեն տների տարածքների հողերի նշանակությունը փոխվեր: Աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն էլ է համակարծիք, որ մոտ 1 տարի միայն հաշվառում կատարելը ժամանակի անտեղի կորուստ էր:

Իսկ աշխատանքային խումբը գործնական քայլեր կատարելու իրավունք կունենա միայն օրենսդրական հիմքեր լինելու դեպքում: Օրենքի ուժով կարող են չբնակեցված տնակները քանդել: Հիմա այդ օրենքի նախագիծն է մշակվում: Իսկ մինչ այդ, աշխատանքային խմբի անդամները բանավոր համաձայնության են եկել, որ տնակների քանդումը պետք է սկսվի քաղաքի կենտրոնից:

Շիրակի մարզպետարանի պատասխանատուն էլ վթարայինների բնակիչների համար լավ լուրով էր եկել: Գյումրու 4-րդ աստիճանի վթարայնության 4 շենքերի բնակիչներ բնակարանների գնման վկայագրեր կստանան: Խոսքը 170 ընտանիքի մասին է: Դրանք Անտառավան 26, Ղուկասյան 29, Իսահակյան 9 և Տիգրան Մեծ պողոտա 5 հասցեների շենքերի մասին է:

Բնակարանների գնման վկայագրերի շրջանառությանը միշտ անշարժ գույքի շուկան գնաճով է արձագանքում: Գյումրու բնակարանային շուկայում չկան վկայագրի արժեքին համապատասխան նորմալ վիճակի բնակարաններ: Իսկ վկայագրերի արժեքը, ըստ մարզպետարանի պատասխանատուի, նվազելու է, պայմանավորված նրանով, որ կադաստրի տվյալներով Գյումրիում բնակարանները էժանացել են, բայց իրականում բնակարանները թանկացել են: Աշխատանքային խումբը հիմա քննարկում է բնակարանների գնման վկայագրի արժեքը ոչ թե կադաստրային, այլ շուկայական գնով սահմանելու հարցը: Փոխհատուցումը չի վերաբերելու այն ընտանիքներին, որոնք բնակարան կորցրել են, բայց ոչ թե տնակում, այլ վարձով են ապրում: Առհասարակ, աշխատանքային խմբի ուշադրության կենտրոնում միայն տնակներում ապրողներն են:

Անօթևաններից շատերը 2011 թվականին թերի փաստաթղթերի պատճառով հերթացուցակից դուրս մնացին, ու հիմա Գյումրիում բնակարանի շահառու համարվող ընտանիք չկա: Շիրակի մարզպետարանը նոր գրություն է ներկայացրել կառավարություն՝ սեփական տներ կորցրած ու չփոխհատուցված, դրամական փոխհատուցումների սպասող, նաև կիսված ընտանիքներին շահառու ճանաչելու մասին: Պատասխանել են, որ հնարավոր է՝ Գյումրիի վերաբերյալ առանձին օրենսդրական ակտ ընդունվի: Եվ 88-ից 31 տարի անց պատասխանատուները փաստում են, որ Գյումրու 96 տնակային ավաններից ընդամենը մեկն է ամբողջությամբ մաքրվել ժամանակավոր կացարաններից: Խոսքը Բարեկամության այգու մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

22:55 30.04.2025

«Լիվերպուլը» դեմ չէ իր աստղին վաճառել «Ռեալին»

Մադրիդի «Ռեալը» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Լիվերպուլի» արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի ծառայություններով։ Ակումբը պատրաստ է բաց թողնել արգենտինացի ֆուտբոլիստին, եթե ստանա 100 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ «Ռեալը» բարձր է գնահատում Մակ Ալիստերի խաղային որակները, սակայն պահանջվող գումարը համարում է չափազանց բարձր։ Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով […] ...

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP