Վրաստանում կստեղծվի սեքս-հանցագործների տվյալների բազա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Վրաստանում կստեղծվի սեքս-հանցագործների տվյալների բազա

14:32 05.11.2019

Վրաստանի ՆԳՆ-ն մշակել է փոփոխություններ, որոնք ենթադրում են սեքսուալ հողի վրա կատարված հանցագործությունների համար սահմանված պատիժների խստացում և դրա համար դատապարտված անձանց տվյալների բազա: Այդ մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում:

Ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է 306 սեքսուալ բնույթի հանցագործություն, և 152 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Նրանցից 114-ը դատապարտվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների համար:

Օրինագծի համաձայն` նրանց նկատմամբ, որոնք պատիժ են կրում սեքսուալ բնույթի հանցագործության համար, կսահմանվի հատուկ հսկողություն: Նրանց կպարտադրվի 5 օրվա ընթացքում հայտնել իրենց բնակության վայրը, աշխատավայրի մասին տվյալներ հայտնել, իրավապահների առաջին իսկ պահանջի դեպքում ներկայանալ ոստիկանություն:

Բացի դրանից՝ դատարանը կարող է արգելել դատապարտյալին ազատազրկումից հետո աշխատել ուսումնական ու կրթական հաստատություններում:

Հանցագործներին կարող է արգելվել մոտ 30 մետրից ավելի մոտենալ դպրոցներին, մանկապարտեզներին, գրադարաններին, երեխաների զվարճանքի կենտրոններին և անչափահասների հետ աշխատող հաստատություններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին

19:17 11.05.2024

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին

«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ղեկավարներից Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին․ «Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Եկեղեցու հիմքը դրվել էր 1996 թ.: Գմբեթավոր հորինվածքով, սրբատաշ բազալտից կառուցված եկեղեցու կառուցումն ավարտվել էր երկու տարի […] ...

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան առաջարկում է բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն

19:11 11.05.2024

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան առաջարկում է բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան իր դռներն է բացում հանրակրթական դպրոցների, վարժարանների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար՝ առաջարկելով բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Մանրամասները` տեսանյութում: ...

Ջրառատ համայնքում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

18:47 11.05.2024

Ջրառատ համայնքում տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում այսօր տեղի է ունեցել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արաքսիա Սվաջյանը, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ: «Մարզադպրոցն ունի 8 հիմնական և 5 երկրորդական հարթակ։ 2021 թ. մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմել […] ...

Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

17:53 11.05.2024

Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 11-ին, ժամը 17:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13։21-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.90⁰ և արևելյան երկայնության 48.88⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ: «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […] ...

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

15:07 11.05.2024

Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ մայիսի 11-ին բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 48 մասնակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից: Ավելի վաղ ոստիկանությունից նշել էին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ Ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: «Տավուշը հանուն հայրենիք»-ի անհնազանդության […] ...

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել

14:54 11.05.2024

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայում առնվազն 28 մարդ է զոհվել

Առնվազն 28 պաղեստինցի է զոհվել ուրբաթ երեկոյան և շաբաթ առավոտյան Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Շուհադա ալ-Աքսա» հիվանդանոցի աղբյուրը։ «Գազայի հատվածի կենտրոնում իսրայելական հրթիռակոծության հետևանքով 28 քաղաքացու դի է տեղափոխվել «Շուհադա ալ-Աքսա» հիվանդանոց», – ասել է աղբյուրը: ...

BACK_TO_TOP