Ինչով են վտանգավոր պլանշետները երեխաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Ինչով են վտանգավոր պլանշետները երեխաների համար

21:37 09.11.2019

Երեխաների մոտ, որոնք երկար ժամանակ են ծախսում պլանշետի, համակարգչի կամ հեռուստատեսության էկրանի առջև, նվազում են ճանաչողական ունակությունները: Դա պարզել են Ցինցինատիի մանկական հիվանդանոցի մասնագետները: Նրանք նշել են, որ դա պայմանավորված է ուղեղի սպիտակ նյութի ամբողջականության խախտմամբ: Աշխատությունը տպագրվել է JAMA Pediatrics ամսագրում:

Ուսումնասիրության մասնակիցները եղել են 27 աղջիկ և 20 տղա երեխաներ` 3-5 տարեկան: Նրանք անցել են ճանաչողական ունակությունների թեստեր, որի ընթացքում գիտնականները նկարել են նրանց ուղեղը, իսկ ծնողները լրացրել են հարցաթերթիկներ այն մասին, թե երեխան ինչքան ժամանակ է անցկացնում էկրանների առջև:

Պարզվել է, որ ինչքան շատ ժամանակ էին երեխաներն անցկացրել վիդեո զրույցների կամ մուլտֆիլմերի դիտմանը, այնքան պակաս արտահայտիչ է եղել նրանց լեզուն, և ավելի վատ է եղել նրանց՝ առարկաների անունները հիշելու և քերականական նոր հմտություններ սովորելու ունակությունը:

Բացի այդ, նրանք նկատել են ուղեղի սպիտակ նյութի ամբողջականության անկում: Նշենք, որ այդ նյութը կարևոր դեր է խաղում նեյրոնների մելինային ծածկույթի ձևավորման մեջ, որն անհրաժեշտ է նյարդային ազդակների փոխանցման համար: Ըստ երևույթին, ճանաչողական ունակությունների վատթարացումը կապված էր հենց սպիտակ նյութի թերությունների հետ:

Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի առաջարկությունների համաձայն ՝ մինչև 18 ամսական երեխաները չպետք է ժամանակ անցկացնեն էկրանի առջև, բացի տեսազրույցներից: 18 ամսականից մինչև երկու տարեկանը  ծնողները կարող են երեխաների հետ դիտել մուլտֆիլմեր և ծրագրեր՝ նրանց հետ քննարկելով, թե ինչ է կատարվում էկրանին: 2-5 տարեկան հասակում երեխաները կարող են օրական մեկ ժամ անցկացնել էկրանի առջև:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

14:17 03.07.2025

Կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ուսուցչի կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման և իրականացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով: Արդյունքում՝ կամավոր ատեստավորման գործընթացը կիրականացվի ավելի կանոնակարգված, պարզ ու թափանցիկ: Մասնավորապես՝ առաջարկվող փոփոխությամբ կազմակերպվող առաջիկա ատեստավորմանը դասավանդած այլ առարկայից կրկին դիմելու և ատեստավորումը հաղթահարելու դեպքում հավելավճար կհաշվարկվի նախկին կարգավորումներին համապատասխան՝ առանց կրկնակի հավելավճարի սահմանման: Ատեստավորումը չհաղթահարած ուսուցչի […] ...

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

14:10 03.07.2025

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն: Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ: Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

14:00 03.07.2025

Խաչանովը դուրս եկավ 3-րդ փուլ․ «Ուիմբլդոն»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի երրորդ փուլ։ Աշխարհի 20-րդ ռակետը երկրորդ փուլում դժվարին պայքարում 1-6, 7-6, 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթել է Շինտարո Մոչիզուկիին (Ճապոնիա, 144-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է մոտ 4 ժամ։ Հաջորդ փուլում Խաչանովը կմրցի աշխարհի 37–րդ ռակետ, պորտուգալացի Նունո Բորգեսի […] ...

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

13:51 03.07.2025

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

13:43 03.07.2025

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...

BACK_TO_TOP