Լեռնուտի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Լեռնուտի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի զոհված զինծառայող Նարեկ Հարությունյանի անունը

18:50 08.11.2019

Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետը ողջունել է Նարեկի ծնողներին ու համագյուղացիներին՝ կարևորելով դասարանի անվանակոչությունը․

«Շատ կարևոր է, որ մեր հերոս քաջորդիների հիշատակը մենք վառ ենք պահում, այս միջոցառումն ու անվանակոչությունը կարևոր են այնքանով, որ մենք մեր պարտքն ենք փորձում տալ հայրենիքի պաշտպանության համար զոհասեղանին ամենաթանկը՝ կյանքը, դրած երիտասարդներին։ Նարեկի նման հազարավոր քաջորդիների կյանքի գնով ենք մենք հիմա մեր երկրում ապրում ու արարում և նրանց հիշատակը կարող ենք վառ պահել այսպիսի քայլերով և, որ ամենակարևորն է, այս հողի վրա ուժեղ հայրենիք կառուցելով»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

16:20 18.07.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Մյասնիկյան պողոտայում ատրճանակ, նռնակներ և փամփուշտներ էր թողել

Հուլիսի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորաններից մեկի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, 7,62 մմ տրամաչափի 146 փամփուշտ, 2 նռնակ՝ պայթուցիչով։   ...

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

16:09 18.07.2025

Պարեկները 47-ամյա տղամարդուն ձերբակալեցին տերմինալից գողություն կատարելու պահին

Հուլիսի 16-ին՝ ժամը 4․55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում տեղադրված վճարային տերմինալից գողություն են անում։ Ահազանգով մեկնած ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու: Ձերբակալման պահին նա […] ...

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

15:57 18.07.2025

Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ․ «ՀԾԿՀ նախագահն ընդունեց որոշում՝ վարչական վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառում կիրառելու մասին: ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով՝ ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Որոշումն ուժի մեջ կմտնի ընկերությանն օրենքով […] ...

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

15:51 18.07.2025

«Երևանի ավտոբուս» ընկերությունն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին

Երեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Թեմայի վերաբերյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը պարզաբանում է ներկայացրել․ «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

15:35 18.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 17-18-ը

Բացահայտվել է 175 հանցագործություն, որոնցից 21-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 10-ական դեպք՝ հոգեկան […] ...

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

15:32 18.07.2025

Իսրայելը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագիրը 2-3 տարով հետ է մղվել

Իսրայելը գնահատում է, որ վերջին հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրը հետ է մղվել առնվազն երկու-երեք տարով, հայտարարել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Մեր փորձագետների գնահատականը, ոչ միայն ռազմական, ցույց է տվել, որ միջուկային ծրագրին հասցված հարվածը շատ լուրջ է։ Մենք կարծում ենք, որ նրանց ծրագիրը հետ է շպրտվել առնվազն երկու կամ երեք տարով», – […] ...

BACK_TO_TOP