15:47 21.11.2019
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բազմիցս է շեշտվել, որ ոչ մի համաձայնագիր չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, և բանակցությունների՝ Արցախի մասնակցությամբ ձևաչափը վերականգնելու հարցը կախված է իրենցից՝ կողմերից։
Հակամարտության անմիջական կողմի՝ Արցախի Հանրապետության դիրքորոշումն այն է, որ առանց իր մասնակցության ոչ մի համաձայնություն չի կարող ձեռք բերվել, և Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին բոլոր փուլերում։
Եթե ադրբեջանական կողմը իր համար այնքան է խեղաթյուրել խնդրի էությունը, որ կարող է նման ցանկության մասին խոսել, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք այցելում են Արցախ ու հանդիպումներ ունենում ընտրված իշխանությունների ներկայացուցիչների հետ, կառուցողական մոտեցումներից ելնելով պետք է ադրբեջանական կողմին բացատրեն նման նրբությունները։
Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի փախստականները մասնակցում են Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իշխանությունների ձևավորմանը այնպես, ինչպես Ադրբեջանից հայ փախստականներն են մասնակցում Արցախի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին։
Ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը, ներկայացնելով իր ժողովրդին, ներկայացնում է նաև վերոհիշյալ ադրբեջանցի փախստականներին, ճիշտ այնպես, ինչպես Արցախի Հանրապետության նախագահը՝ ներկայացնելով իր ժողովրդին՝ ներկայացնում է նաև վերոհիշյալ հայ փախստականներին։ Հետևաբար, այս համատեքստում Ադրբեջանի նախագահին հավասար սուբյեկտն Արցախի նախագահն է։
Բանակցությունների Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափին չհամաձայնելու և Ստեփանակերտ-ՀԿ-Բաքու-Երևան ձևաչափ առաջ քաշելու գաղափարի տակ երկու հիմնավորում կարող է լինել.
ա․ ԼՂ-ից ադրբեջանցի փախստականները չեն վստահում Ադրբեջանում անցկացվող ընտրություններին և իրենց նախագահ Իլհամ Ալիևին,
բ․ Ադրբեջանի հերթական ապակառուցողական հնարքն է, որը ցույց է տալիս բանակցությունների միջոցով հիմնախնդրի լուծմամբ նրա հետաքրքրված չլինելու հանգամանքը։
Թերևս կարիք կա հիշեցնելու, որ այս բոլոր տարիներին հակամարտության լուծմանը միտված երկու կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, երկուսն էլ եռակողմ՝ Ստեփանակերտ-Բաքու-Երևան ձևաչափով (Հրադադարի մասին համաձայնագիր, 1994թ. և Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր, 1995թ.)։
Այնպես որ, Ադրբեջանը գիտի համաձայնության հասնելու արդյունավետ ու կարճ ուղին, և պետք է միայն հիշեցնել դրա մասին:
Անուշ Ղավալյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը23:59 24.07.2025
Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում ենԱվտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար ուժեղացված ստուգայցեր է իրականացնում քաղաքում: Հերթական ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաթիվ արձանագրություններ, իսկ արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել և առանձին […] ...
23:57 24.07.2025
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են ու ենթարկվել պատասխանատվությանՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Վոլկսվագեն»-ի վարորդը Մարտունի-Սևան ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Վայոց ձորի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագություն։ Հաջորդ տեսանյութը կրկին տարածվել էր համացացում, որում մեքենաները խոչընդոտում […] ...
23:49 24.07.2025
Կամչատկայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել է 4.9 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 161 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 39 կմ խորության վրա։ ...
23:44 24.07.2025
Մակրոն. Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանումՖրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգումում։ «Ես որոշել եմ, որ Ֆրանսիան կճանաչի Պաղեստին պետությունը։ Ես հանդիսավոր կերպով կհայտարարեմ այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այս տարվա սեպտեմբերին։ Հիմա գլխավորը Գազայում պատերազմը անհապաղ դադարեցնելն ու խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելն է», – ասել […] ...
23:39 24.07.2025
46-ամյա մարմարաշենցին կանեփ էր աճեցնում և պահում թմրանյութ․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 22-ին Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մարմարաշեն գյուղի 46-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 233 բույս, իսկ ավտոտնակում՝ մոտ 3 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...
23:35 24.07.2025
Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ՝ գերեզմանատների և բնակելի հատվածների միջևԴավթաշենի գերեզմանատան ճանապարհամերձ և բնակելի թաղամասերին մոտ գտնվող հատվածները պարսպապատվում են կանաչապատ զանգվածով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել է շուրջ 40 ծառ, տարածքում անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Ծրագիրը շարունակական է․ առաջիկայում կանաչապատման աշխատանքներ կիրականացվեն նաև Կենտրոնական (Թոխմախի), Սպանդարյանի և Շահումյանի գերեզմանատներում։ Մանրամասները՝ տեսանյութում: ...