23:50 21.11.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։
Հայաստանի վարչապետը Միլանում նախատեսված հանդիպումներից և միջոցառումներից հետո այսօր ժամանել է Հռոմ. Իտալիայի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետի առաջին հանդիպումն Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ էր։
Իտալիայի Սենատի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա, որը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Նա նշել է, որ Իտալիան հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի բարեփոխումների գործընթացին, որոնք կարևոր նշանակություն ունեն ժողովրդավարության զարգացման համար և պատրաստ է աջակցել մեր երկրին այդ բարեփոխումները հաջողելու գործընթացին, փոխանակվել փորձով։ Մարիա Էլիզաբետա Կազելատիի խոսքով՝ դա կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում արդյունավետ երկխոսության շարունակմանը։ Նա նշել է, որ Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և փաստաթուղթն այժմ ներկայացված է Պատգամավորների պալատի ուշադրությանը։ Իտալիայի Սենատի նախագահը նաև գոհունակությամբ է խոսել Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկայի, մասնավորապես, վերջին շրջանում արտահանման՝ մոտ 30 տոկոսով աճի մասին և նշել, որ Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ առևտրի, ենթակառուցվածքների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացմամբ։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել այցի համար և արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչն էլ իր հետևից բերում է տնտեսական հարաբերությունների զարգացում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի երկկողմ առևտրի ոլորտում բավական բարձր աճ է արձանագրվել, Հայաստանի տնտեսությունում ավելացել են իտալական կապիտալով ներդրումները և հույս հայտնել, որ իր այցի արդյունքում այդ գործընթացն ավելի կակտիվանա։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է լրջագույն փոփոխությունների շրջանում, երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարացման ճանապարհով, կոռուպցիայի դեմ իրական պայքար է մղվում, ինչն էլ բերում է տնտեսական իրավիճակի փոփոխության։ Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ բարեփոխումների օրակարգում ԵՄ-ն ՀՀ-ի հիմնական գործընկերն է և երախտագիտություն հայտնել Իտալիայի Սենատին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու և Պատգամավորների պալատին հանձնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Հայաստանն առանձնակի վերաբերմունք ունի Իտալիայի Պատգամավորների պալատի նկատմամբ՝ 2019թ. ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնությունն ընդունելու համար։
Հայաստանի վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին և նշել, որ Հայաստանը հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։
Իտալիայի Սենատի նախագահը նշել է, որ Իտալիան ողջունում է երկխոսության ճանապարհով հակամարտության կարգավորումը և խաղաղությանը միտված ջանքերը։
21:48 24.07.2025
Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը16:00 25.07.2025
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզումՀուլիսի 24-ին Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից Երևանի թիվ 90 մսուր-մանկապարտեզում կազմակերպվեց և անցկացվեց «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր. ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, օժանդակել հրշեջ-փրկարարական խմբերի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները՝ […] ...
15:59 25.07.2025
Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգելու մասին օրենքներըՎլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրությունը և զորահավաքը 90 օրով՝ մինչև նոյեմբերի 5-ը երկարաձգող օրենքներ, ասվում է Ռադայի կայքում տեղադրված օրինագծի տեքստում։ Հուլիսի կեսերին Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց օրենքներ, որոնք ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգեցին 90 օրով։ Գերագույն Ռադայի կայքի հաղորդմամբ ՝ ուրբաթ՝ հուլիսի 25-ին, համապատասխան փաստաթղթերը ստորագրել է Զելենսկին։ ...
15:48 25.07.2025
Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը: Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել […] ...
15:36 25.07.2025
Ջեսե Ակիլան տեղափոխվել է «Շիրակ»«Շիրակը» պայմանագիր է ստորագրել հարձակվող Ջեսե Ակիլայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նիգերիացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը Չարենցավանի «Վանն» էր, որի կազմում Ակիլան 26 խաղում 5 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ Հայկական ակումբներից նա հանդես է եկել նաև «Արարատ-Արմենիայում»։ View this post on Instagram A post shared by SC […] ...
15:20 25.07.2025
Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են շուրջ 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է Շիրակի մարզի ՆԳՆ ծառայությունների կիսամյակի աշխատանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 23-ին Գյումրիում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքները։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Կումայրիի, Անիի, Մուշի, Արթիկի, Ամասիայի, Ախուրյանի և Աշոցքի բաժինների, Պարեկային ծառայության Շիրակի […] ...
15:07 25.07.2025
Զելենսկին հայտարարել է, որ ստացել է 3 Patriot-ի փոխանցման հաստատումՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստացել է Կիևին անհրաժեշտ տասը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից երեքի փոխանցման հաստատում, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։ «Մենք ունենք 10 Patriot-ի հարցում։ Ես պաշտոնապես ստացել եմ Գերմանիայից երկու համակարգի, իսկ Նորվեգիայից՝ մեկի հաստատում», – մեջբերում է գործակալությունը Զելենսկու ելույթը։ Բացի այդ, Զելենսկին հայտարարել է անօդաչու թռչող սարքերի արդյունաբերական արտադրության մեկնարկի մասին: […] ...