Գյումրիում մեկնարկել է HIGH-TECH 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների երրորդ համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Գյումրիում մեկնարկել է HIGH-TECH 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների երրորդ համաժողովը

23:33 23.11.2019

Այսօր Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանման երկօրյա համաժողովը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և կառավարության նախաձեռնությամբ այն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում Գյումրիում:

Համաժողովին մասնակցում են հանրապետության մարզերի 200 երիտասարդներ ու տեխնոլոգիական ոլորտի  հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Օրակարգային հիմնական թեմաները վերաբերել են բիզնես ոլորտում նոր տեխնոլոգիաների հնարավոր ներդրմանը, կրթության որակի բարձրացմանն ու հանրապետության մարզերում հնարավորությունների ընդլայնմանը։

Գյումրու տեխնոլոգիաների կենտրոնի դահլիճում հավաքվածները IT ոլորտում հեռանկարային ծրագրերի գաղափարներով երիտասարդներն են։ Եկել են հանրապետության տարբեր մարզերից իրենց փորձն ու գիտելիքները միմյանց փոխանցելու նպատակներով: Բոլորի համար օրինակելին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի զարգացման փորձն է, որն արդեն մասնաճյուղեր ունի Տավուշի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի մարզերում։

«Ասելով հաջողված մոդել` նկատի ունենք կրթության միջոցով մասնագետների պատրաստում, ընկերությունների ստարտափների ուղղորդում  դեպի մարզեր, աշխատատեղերի ստեղծում, արտագաղթի կանխում»,- նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի մարզում տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը:

Համաժողովի մասնակիցները ոլորտի հետագա զարգացման և տարածման գործում կարևորում են Տեխնոլոգիական կենտրոնների և մարզային ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, իսկ մարզերից մարդկային ռեսուրսի արտահոսքը դեպի մայրաքաղաք ու երկրի սահմաններից դուրս կանխելու համար զգացվում է նաև կրթական ծրագրերի բարեփոխումների ու նոր մոդելների ներդրման կարիք։

«Տեխնոլոգիաների ոլորտում մարդկային կապիտալի հոսքը բնական պրոցես է ամբողջ աշխարհում, ուստի, այսօր այն մարդիկ, ովքեր Հայաստանում արդեն որոշակի առումով, հատկապես  գյումրեցիները, ովքեր կայացել են, ճանապարհ են անցել, իրենց համար արդեն պարարտ հող կա մնալու էստեղ աշխատելու, կամ հետ գալու աշխատելու: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք էս մոտեցումը»,- նշում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։Նորարարական գաղափարով երիտասարդներն ու կրթության ոլորտի պատասխանատուները մտածում են նոր ծրագրերի ներդրման ու առկա պոտենցիալը լիարժեք օգտագործելու ուղղությամբ: Արդեն փորձառու հայ ծրագրավորողները պատվերներ են ստանում աշխարհի ամենահայտնի ընկերություններից, կրեատիվ գաղափարները ներդրվում են նաև գյուղատնտեսության ու արտադրության ոլորտներում, առանց որի՝ որակյալ արտադրանք ունենալն արդեն դարձել է անհնար։

«Այսօր մենք չենք խոսում վեբ ծրագրավորումից, մենք խոսում ենք արհեստական ինտելեկտից, տվյալա գիտությունից, այսինքն՝ մեր մարզերի երիտասարդները ևս պետք է ձգտեն, որ մեր առաջարկած կրթական բազում և առցանց հարթակների միջոցով հարստացնեն իրենց գիտելիքները»,- իրենց հաջողությունների մասին է խոսել Ամալյա Եղոյանը։


Ոլորտի պատասխանատուներն առանձնակի նշեցին նաև հետևյալը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտում իրենց ներգրավվածությամբ ու ստեղծած ծրագրերով տղաներին չեն զիջում նաև կանայք: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությունն այսօր հասնում է 30 տոկոսի, ինչն ամբողջ աշխարհում համարվում է բարձր ցուցանիշ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP