18:08 26.11.2019
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դատախազական համակարգերի միջև համագործակցության զարգացմանը, այդ շրջանակներում ԱՀ դատախազության կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների փոխգործակցության, իրավական օգնության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններն ու հեռանկարները:
Արթուր Դավթյանը մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստին: Արցախի դատախազներին և դատախազության աշխատակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է, որ Արցախի դատախազությունը կայացել է որպես համակարգ՝ առանցքային դերակատարություն ստանձնելով ողջ դատաիրավական համակարգում և հանդիսանալով Արցախում օրինականության ապահովման, քրեաիրավական ոլորտի բնականոն գործունեության հիմնական երաշխավորն ու շարժիչը: Նաև դրա շնորհիվ Արցախն իր ներքին իրավական կայունությամբ, հանցավորության վիճակի կատարյալ վերահսկելիությամբ, իրավապահ մարմինների փոխհամագործակցության մակարդակով ու համակարգվածությամբ շահեկանորեն տարբերվում է աշխարհի կողմից ճանաչված, այդ թվում նաև տարածաշրջանի շատ երկրներից: Ըստ գլխավոր դատախազի՝ երկու երկրների դատախազությունների միջև նախորդ տասնամյակներին ձևավորվել են հարաբերությունների կայուն ավանդույթներ, որոնք էապես նպաստում են հայկական երկու հանրապետություններում ժողովրդավարական հասարակությունների բնականոն կենսագործունեության և զարգացման համար անհրաժեշտ օրինականության և ներքին իրավական անվտանգության միջավայրի ամրապնդմանը:
Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում նաև խորհրդակցություն է անցկացրել զինվորական դատախազության դատախազների հետ: Քննարկվել են 2019թ. ընթացքում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության վիճակին, միտումներին, արձանագրված հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության ակտուալ խնդիրներին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ գլխավոր դատախազը առաջնային է համարել կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում, ԶՈՒ այլ ստորաբաժանումներում հանցագործությունների նախականխման և կանխման, զինծառայողների, սպաների և շարքային զինծառայողների միջև հարաբերություններում ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:
Քրեական գործերի քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հանցագործությունները ծնող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների գործադրումը: Ելնելով խորհրդակցության արդյունքներից՝ Արթուր Դավթյանը տվել է կոնկրետ հանձնարարություններ:
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:25 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...
21:10 10.08.2025
Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքինՎաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...
20:50 10.08.2025
Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNNԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման մասին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել բանակցային գործընթացին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Եվրոպական առաջնորդները բազմիցս ընդգծել են Ուկրաինայի՝ իր ապագայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու անհրաժեշտությունը։ ...
20:30 10.08.2025
Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...