15:11 27.11.2019
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ իրենց հեռակա բանավեճին: Հարցին՝ ինչո՞ւ չի արձագանքում Վանեցյանի հայտարարություններին, Սանասարյանը պատասխանեց.
«Ես որոշում եմ կայացրել, որ այս փուլում չեմ պատասխանելու, չեմ կարծում՝ պետք է մտնեմ «սուտ է ասում», «սուտ չի ասում» պոլեմիկայի մեջ: Ես իր հետ բանավեճ չունեմ, ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ: Ես իրեն զգուշացրել եմ՝ մի խառնվի, սխալ մի արա, բայց ես իր հետ բանավեճ չունեմ»:
Իր պասիվության մասին խոսելով՝ Սանասարյանն ասաց, որ չի ուզում մասնակից լինել ցեխշպրտոցներին, ավելի կարևոր խնդիրներ կան:
«Որ պահին զգամ՝ չխոսելն այլընտրանք չէ, կխոսեմ: Այս պահին խոսելու կարիք չեմ զգում»,- ասաց նա:
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...