15:30 27.11.2019
Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։ Շենքը կառուցված էր ճանապարհի անմիջապես հարևանությամբ‚ և եղել են դեպքեր‚ երբ մեքենաները մխրճվել են շինության մեջ՝ սպառնալով բնակիչների անվտանգությանը։ Շենքը վթարային էր՝ կենցաղային անհարմար պայմաններով։ Բնակարանները չունեին սանհանգույց ու լոգարան‚ դրանք ընդհանուր էին և գտնվում էին բակում։ Մ6 ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագիրը Սանահին կայարան 42 հասցեում բնակվող մարդկանց հնարավորություն տվեց բարելավել իրենց բնակարանային պայմանները։
Օտարված շենքի բնակիչները նշում են‚ որ գոհ են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված փոխհատուցումից‚ Մ6-ի հիմնանորոգումը փրկություն էր իրենց համար‚ կարողացել են այլ բնակարաններ ձեռք բերել և ազատվել կենցաղային տարրական պայմաններից զուրկ օթևանից:
Նշենք‚ որ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին՝ մոտ 38.5 կմ հատվածը հիմնանորոգվել է‚ այժմ ընթացքի մեջ են երկրորդ հատվածի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածում մինչ օրս օտարվել է 391 հող‚ որոնց սեփականատերերը ստացել են համապատասխան փոխհատուցումներ։
Նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Այստեղ հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրն իրականացվում է ազգային օրենսդրության պահանջների և Ասիական զարգացման բանկի անվտանգության մեխանիզմների քաղաքականության սկզբունքների համադրված կիրառմամբ։ Որդեգրված սկզբունքներից է, որ ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության ենթակա անձանց կենսամակարդակը բարելավվի կամ առնվազն վերականգնվի այն մակարդակով, ինչպիսին էր մինչև ծրագրի իրականացումը:
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...