19:17 27.11.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի խոշորացված համայնք։ Մինչ բնակավայրերում շրջայցի մեկնարկը՝ համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն աշխատակիցների, ավագանու անդամների մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքի խնդիրներին, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
«Շիրակի մարզում, իհարկե, չկա բնակավայր, որտեղ խնդիր չլինի, բայց մեր մարզում չկա համայնք, չկա բնակավայր, որտեղ հնարավոր չէ գտնել խնդրի լուծման բանալի, որովհետև մեծ ներուժ ունեն մեր համայնքները։ Մեր այցելությունների ու քննարկումների նպատակն է լսել ու ձեզ հետ միասին, ձեզ հետ համագործակցության արդյունքում գտնել խնդիրների լուծման ուղիները»,- հանդիպման ժամանակ նշել է Տիգրան Պետրոսյանը։
Համայնքում կարևորել են հատկապես Ամասիա-Բերդաշեն ճանապարհի նորոգումը, որը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։ Այստեղ ոգևորությամբ արձանագրել են, որ ուրախությամբ են ընդունել կառավարության որոշումը 2020-ին Բերդաշենում նոր դպրոցական շենքի կառուցման մասին։
Ներկայումս Բերդաշենի դպրոցականների տարրական հատվածը համայնքում է ուսանում, մյուս մասը՝ Զարիշատում։ Շիրակի մարզպետն այցելել է նաև Գառնառիճի դպրոց։ Դպրոցը վատթար վիճակում է գտնվում, հիմնանորոգման կարիք ունի, սակայն 1700 քառ․ մ մակերեսով դպրոցում այժմ 40 աշակերտ է սովորում՝ Եղնաջյուր, Շաղիկ, Գառնառիճ բնակավայրերից։ Շիրակի մարզպետը նշել է, որ կառավարությունը քայլ-քայլ առաջ է գնում նմանօրինակ խնդիրների լուծման հարցում։
Մարզային իշխանությունները եղել են նաև մարզի հեռավոր բնակավայրերց մեկում՝ Շաղիկում։ 41 կմ հեռավորությամբ բնակավայր հասնելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ՝ վատ ճանապարհների պատճառով։ 2050 մ բարձրության վրա գտնվող Շաղիկում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։ Այստեղ հանդիպման ժամանակ ևս Տիգրան Պետրոսյանն անդրադարձել է մարզի հյուսիսի հնարավորությունների ու ներուժի օգտագործման մասին՝ կարևորելով գյուղական տուրիզմի և Արփի լճի ալպիական գոտու զարգացումը։
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...