17:57 27.11.2019
«Կան բաներ, որոնք երբեք չեմ բացահայտի, ինչ-որ բան գուցե»,- լեգենդար հետախույզ կամ ինչպես հաճախ անվանում էին նրան, «հետախուզության թագուհի» Գոհար Վարդանյանի խոսքերն են:
Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների և բազմաթիվ մեդալների արժանացած հայուհին՝ Խորհրդային միության կրկնակի հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, իր ապրած մոտ մեկդարյա կյանքը նվիրել է հետախուզությանը ու երբեք չի զղջացել իր ընտրած ուղու համար: Ծնունդով գյումրեցի Գոհար Վարդանյանը ամուսնու ուղեկցությամբ, իսկ նրա մահից հետո միայնակ հաճախ էր գալիս հայրենիք: Այդ այցելությունները հատուկ ուշադրության են արժանացել «Շանթի» կողմից:
Ամիր և Անիտա, Գևորգ և Գոհար ու էլի ով գիտի՝ ինչ անուններով են նրանք ներկայացել շատերին: Աշխատել են Ճապոնիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Իտալիայում և բազմաթիվ այլ երկրներում, բայց տասնամյակների ընթացքում չեն ձերբակալվել, չեն ձախողվել, ընդունված են եղել պաշտոնական շրջանակներում, մտերիմ եղել քաղաքական հայտնի դեմքերի հետ:
Հեծանիվներով շրջող 16-21 տարեկան պատանիներին դժվար թե որևէ մեկը իսկական հետախույզ համարեր: 16-ամյա Գևորգ Վարդանյանը խմբի ղեկավարն էր, Գոհար Փահլևանյանը՝ ակտիվ անդամներից մեկը, բայց տեղի ունեցավ «Թեհրան-43»-ը, որի մասին Գևորգ Վարդանյանը պատմում էր.
«Ֆաշիստները դեսանտ էին իջեցրել և մուտք գործել Թեհրան, քողարկվել էին մի առանձնատանը և ուղիղ ռադիոկապ էին հաստատել Բեռլինի հետ: Մենք հետևում էինք նրանց և վաղուց ճշտել էինք այդ ամենը, վաղուց բացահայտել էինք հաղորդիչ կայաններն ու ձայնագրել հաղորդագրությունները: Նրանք, իհարկե, ձերբակալվեցին և ստիպված էին գործել արդեն մեր թելադրանքով»:
Հենց նրանք էին, որ առանց հատուկ պատրաստության բացահայտեցին մոտ 400 ֆաշիստական գործակալների, նրանք էին, որ կանխեցին «Թեհրան-43» ահաբեկչական գործողությունը, որը կարող էր փոխել պատմության ընթացքը:
Նրանց մասին բացահայտված է այն, ինչ կարելի էր, մնացյալը երբեք որևէ մեկին հայտնի չի դառնա: Լեգենդար ամուսինները գաղտնի գործել են երկար տարիներ, թեև եղել են պահեր, երբ ցանկացել են արտահայտվել, հակադարձել, բայց լռել են: Այս մասին 2006-ին հենց իրենք՝ ամուսինները պատմել են «Հեռանկարի» տաղավարում:
«Վտանգավոր պահեր շատ են եղել, երբ կարող էիր բացահայտվել ու ձերբակալվել, հանդիպել ենք մարդկանց, ովքեր մեզ այլ անուններով են ճանաչել, բայց 10-15 տարի անց մենք նրանց հանդիպել ենք բոլորովին այլ երկրում այլ անուններով: Եթե հաղորդակցություն տեղի ունենար, մենք կբացահայտվեինք, բայց փառք Աստծո, Գոհարը այդպիսի ժամանակ մեծ դեր է խաղացել, մի անգամ հատուկ ծառայությունների մի գնդապետ մեզ հրավիրել էր պաշտոնական ընթրիքի, Գոհարը հանկարծ տեսավ մի կնոջ, ում մենք 22 տարի առաջ տեսել էինք այլ երկրում: Նա դուրս եկավ ու ձևացրեց, թե ցավեր ունի, այդ հանդիպմանը նաև եպիսկոպոս էր հրավիրված, անգամ նրան կանչեցին, որ աղոթեր, բայց դրանից ցավը, բնականաբար, չմեղմացավ, և մենք հեռացանք»,- հիշում էր Գևորգ Վարդանյանը:
Ծնունդով գյումրեցի Գոհարի ընտանիքը, Փահլևանյանների տոհմից, 1930-ին էր տեղափոխվել Իրան, աղջիկը 16 տարեկանից ընտրել էր իր ճանապարհը, բայց ավելի քան կեսդարյա հետախուզական գործունեության մասին հարազատներին անգամ հայտնի չէր: 13 տարվա վաղեմության տեսագրությունում պատմում է այդ մասին:
Հետախույզ ամուսիններ, ովքեր հանուն առաքելության իրար հետ ամուսնացան երեք անգամ, բայց չունեցան զավակներ: 1950թ. առաջին անգամ մեկնեցին Մոսկվա, որտեղից էլ Արևմուտք, 30 տարի նրանց արգելված էր երեխա ունենալ ու նույնիսկ հայերեն խոսել: Հետագայում Գոհար Վարդանյանը պետք է պատմեր այդ մասին Երևանում, իսկ ասուլիսից հետո պետք է հիշեր «Շանթի» տաղավարում իր հարցազրույցն ու վերհիշեր ևս մեկ դրվագ իրենց հետախուզական գործունեությունից:
Երջանիկ, հետաքրքիր ու լեցուն կյանքով ապրած ամուսինները, որ 1946-ից միասին էին, բաժանվեցին 2012թ. հունվարի 11-ին, երբ կյանքից հեռացավ Գևորգ Վարդանյանը: Դրանից հետո Գոհար Վարդանյանը նորից այցելեց Հայաստան՝ այս անգամ Գևորգ Վարդանյանի պատվին սահմանված նրա անվան պատվո շքանշանը կրելու համար:
Նրանք հայտարարում էին, որ տիրապետում են 5 լեզվի, բայց գիտեին ոչ պակաս, քան 8-ը, իսկ օտար լեզուներ սովորել էին Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, որտեղ այս տարվա գարնանը բացվեց Գևորգ և Գևորգ Վարդանյանների անվան լսարան: 93-ամյա Գոհար Վարդանյանը ներկա չէր բացմանը, սակայն հենց այն ժամանակ, երբ Հանրապետության նախագահը պատմում էր նրանց սխրագործությունների մասին, զանգահարեց:
Լեգենդար հետախույզ կինը ևս հրաժեշտ տվեց կյանքին, բայց ինչպես Գևորգ Վարդանյանը, նա ևս երբևէ չափսոսաց իր անցած ճանապարհի համար. հեռացավ սիրված, գնահատված ու գոհ հայրենիքի համար կատարած աշխատանքի համար:
23:59 10.08.2025
Անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել․ ՓեզեշքիանԱնհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել ուժով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ես համոզված եմ, որ անհնար է մարդկանց ստիպել հիջաբ կրել։ Ճիշտ այնպես, ինչպես անհնար էր ուժով պոկել հիջաբը նրանց գլխից (հղում Իրանի պատմության 20-րդ դարի այն ժամանակահատվածին, երբ երկրի իշխանությունները քաղաքականություն էին վարում հիջաբ կրելու դեմ – խմբ.)», – Իրանի նախագահի խոսքերն […] ...
23:13 10.08.2025
Վենսը բացատրել է, թե ինչու Զելենսկին չպետք է առանձին հանդիպի Պուտինի հետԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կլինի «անարդյունավետ»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է Fox News-ը։ Մասնավորապես, Վենսն ասել է, որ հենց Թրամփը պետք է հանդես գա որպես միջնորդ և հանդիպեցնի Զելենսկուն Պուտինի հետ՝ «հակամարտությունը […] ...
22:48 10.08.2025
Միջանցքի հարցը լիովին փակվել է, խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է․ ԱրաղչիIRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներին։ «Միջանցքի հարցը լիովին փակվել է: Խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ այդ երկրի տարածքում։ Այս նախագիծն իրականացնելու է հայ-ամերիկյան ընկերություն, որը գրանցվելու է Հայաստանում և գործելու է այդ երկրի օրենքներով»,-ասել է նա։ Արաղչին […] ...
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...