19:59 28.11.2019
Մինչև տարեվերջ Երևանում շահագործման կհանձնվի 2 դիակիզարան: Դրանց կառուցմամբ հուղարկավորման նոր արարողակարգ մուտք կգործի մեր իրականություն: Եկեղեցին դեմ չէ այս նորամուծությանը, բայց շահագրգռված էլ չէ հուղարկավորման այս եղանակին: Իսկ ինչու դիակիզարանները անհրաժեշտություն դարձան: Պատճառը միայն մեկն է, հուղարկավորություն կատարելու համար ազատ հողատարածքներ չկան:
«Երկխոսությունների Մեդիա» կենտրոնում այսօր խնդրի քննարկմանը, քահանայից բացի, մասնակցել են նաև Մարմաշենի համայնքապետարանի աշխատակիցներն ու «Հավերժ հիշատակ» ընկերության պատասխանատուն:
Շիրակ գերեզմանատան տարածքի ընդլայնումը Գյումրիի քաղաքապետարանի, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարության միջև դատական վեճի թեմա է արդեն 2 տարի: Շիրակ, Ջաջուռ, Լեռնուտ գյուղերի վարչական տարածքներից մոտ 20 հեկտարը Մարմաշենի համայնքապետարանը պնդում է, որ հուղարկավորման նպատակով ապօրինի զավթվել են, Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն հերքում է այն՝ բերելով իր փաստարկները:
Շիրակի թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Փավստոս քահանա Սարգսյանը դժվարանում է ասել, թե դիակիզման միջոցով արդյո՞ք քրիստոնյա մարդկանց կրոնական մոտեցումները դեպի օտարացում չեն գնա, բայց, այդուհանդերձ, ննջեցյալի հարազատները պետք է այս պրոցեսի մեջ տեսնեն հուղարկավորման միտում:
Մարմաշենի համայնքապետարանի իրավաբան Մամեդ Սալոյանը համոզված է, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ դիակիզման, դա անսովոր բան է մեզ համար: Նրա խոսքերով՝ Եվրոպայում 25 տարի հուղարկավորվելուց հետո, երբ ննջեցյալի հարազատները չեն կարողանում համապատասխան մուծումները կատարել, այդ դեպքում նոր դիակիզում է տեղի ունենում: Բացի դրանից՝ մենք ունենք հողեր հուղարկավորման համար, ուղղակի դրանք օրինականացնել է պետք: Խոսքը Շիրակ գերեզմանատան ընդլայնման մասին է:
Ըստ քահանայի՝ մեր մոտ գերեզմանաշինությունն է շատ անշնորհք տարբերակով, և դրա համար էլ կրկնակի և եռակի անգամ հողեր են զավթվում՝ ելնելով մրցակցությունից կամ ցուցադրությունից: Նրա խոսքերով՝ եթե այս հարցը ժամանակին ճիշտ լուծված լիներ, ապա գուցե դիակիզման խնդրի առաջ այսօր չկանգնեինք:
«Հավերժ հիշատակ» ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Դավթյանը չի հերքում, որ ապօրինություններ կատարվել են, հիմա փորձում են դրանք կանոնակարգել: Քաղաքի առաջին և 2-րդ գերեզմանատները մասնակի փակ են, 3-րդ՝ Շիրակ գերեզմանատան տարածքն էլ Մարմաշեն համայնքի ղեկավարությունը պահանջում է օրինականացնել: Գյումրու քաղաքապետարանի հետ դատական վեճը դեռ շարունակվում է:
Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն էլ նշում է, որ գյուղի բնակիչներից մեկը գերեզմանատան հարևանությամբ 2011 թվականից հողատարածք է վարձակալել, որը չի կարողանում օգտագործել, քանի որ գերեզմանատան պարիսպը վաղուց քանդվել է, թաղումներն էլ ճանապարհի վրա են կատարվել ու ժամանակ առ ժամանակ դրանք արդեն մտել են վարձակալած տարածք:
Թե ինչքանով խնդիրը կկարգավորվի դիակիզման եղանակով թաղումների դեպքում, ներկաները այնքան էլ վստահ չեն, քանի որ քահանայի խոսքերով, եղել են, որ արտերկրից սափորներ են բերվել, դրանք թաղել են գերեզմանատներում, փոքր փոսիկներում, բայց որպես գերեզման, դրանք հետո կառուցվել են մեծ չափերով:
Ըստ Արտյոմ Դավթյանի՝ օրենքը թույլ է տալիս թաղումից 15 տարի անց վերահուղարկավորում կատարել, այսինքն՝ այլ հուղարկավորություն անել, բայց մեր մենթալիտետը դա թույլ չի տալիս:
10:00 13.08.2025
The Indian Express. Մոդին պլանավորում է սեպտեմբերին հանդիպել Թրամփի հետՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային սեպտեմբերին Նյու Յորքում և հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է The Indian Express-ը։ Հրատարակության տվյալներով՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Մոդիի սեպտեմբերի վերջին շաբաթում ԱՄՆ կատարելիք այցի համար։ Պաշտոնական պատճառը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելն է, սակայն գլխավոր նպատակը կլինի Թրամփի հետ հանդիպումը՝ […] ...
09:50 13.08.2025
Կիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԿԺԴՀ-ի պետական գործերի ղեկավար Կիմ Չեն Ընը հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահեցրել է, որ աջակցում է Ռուսաստանի իշխանությունների կողմից հատուկ ռազմական գործողության շրջանակներում ձեռնարկվող միջոցառումներին, հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Պուտինը բարձր է գնահատել ԿԺԴՀ-ի օգնությունը և Կորեայի ժողովրդական բանակի զինվորների հերոսությունը Կուրսկի մարզի տարածքի ազատագրման գործում։ «Կիմ Չեն […] ...
09:40 13.08.2025
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարիԱՄՆ-ի պետական պարտքի ծավալը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 37 տրիլիոն դոլարի սահմանը, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալների։ Գործակալության կայքի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ կառավարության չմարված պարտքի ընդհանուր գումարը կազմել է 37,004,817,625,842.56 դոլար։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 36 տրիլիոն դոլարի նշագիծը 2024 թվականի նոյեմբերին։ Միևնույն ժամանակ, 35 տրիլիոն […] ...
09:35 13.08.2025
Ամերիկյան լրատվամիջոցները թվարկել են Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման վայրերըԱմերիկյան լրատվամիջոցները նշել են օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավոր վայրերը։ Տեղական Anchorage Daily News հրատարակության տվյալներով՝ հնարավոր է, որ երկու երկրների առաջնորդները հանդիպեն Անքորիջի Թեդ Սթիվենսի անվան միջազգային օդանավակայանում։ Բացի այդ, կա հնարավորություն, որ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի վայր ընտրեն ԱՄՆ զինված ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն բազան։ Միաժամանակ, Ալյասկայի […] ...
09:30 13.08.2025
Քեյնը պատմել է, թե ինչպես է Մեսսին մերժել իր խնդրանքըՄյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը խոսել է մրցակիցների հետ մարզաշապիկներով փոխանակվելու ավանդույթի մասին։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք սիրում է մարզաշապիկներով փոխանակվել։ «Եթե ինչ-որ մեկը խնդրի ինձ փոխանակվել, ես անպայման կփոխանակեմ։ Իմ կարիերայի ընթացքում ես խնդրել եմ փոխանակվել մարզաշապիկներով միայն մի քանի խաղացողների հետ։ Ես խնդրել եմ Ուեյն Ռունիին, Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին։ […] ...
09:25 13.08.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է հանրային սննդի ծառայություններ մատուցող ընկերության կողմից 2022-2024 թվականներին հարկային հաշիվներ խեղաթյուրելու և պետական բյուջե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված […] ...