09:54 29.11.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Ինչպես տեղեկացրեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, «Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, աշակերտների հետ պարել հայկական ավանդական Փոփուռի պարը, մասնակցել դպրոցական խաղերին, նկարչության և կավագործության դասընթացներին: Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև դպրոցի «Զարթիր» գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի անդամները հանդես են եկել որպես պատանի լրագրողներ և հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը։
Ընթերցանության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Աննա Հակոբյանը նշել է, որ ընթերցանության շնորհիվ մարդը հայտնվում է մեկ այլ աշխարհում, որտեղ կան իրական արժեքներ։ «Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ, հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունն արարման մեջ է»,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստովանելով, որ տանը հաճախ է կարդում փոքրիկ դստեր՝ Արփիի համար։ Վարչապետի տիկինը նաև նշել է, որ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը և տանը հետևում, որ իր զավակները հաճախ գիրք կարդան։
«Գիրքը կրթության խորհրդանիշն է և Նոր Հայաստանի ապագան կախված է հենց գրքից։ Կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը»,- ասել է վարչապետի տիկինը՝ հավելելով, որ անկախ ժամանակաշրջանից՝ գրքի դերակատարությունը երբեք չի փոխվի։ Քննարկման ավարտին դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները Աննա Հակոբյանին նվիրել են իրենց պատաստած միկրոֆոնը։ Համայնքային այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև մշակույթի տուն։
Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։
Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշել է․
«Ծանոթ եմ՝ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո՝ որպես վարչապետի կին։ Ես, որպես վարչապետի կին, գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ, և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայր լինելն էլ, բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու, այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։ Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր»,- ասել է Աննա Հակոբյանը։
11:15 05.07.2025
Խաչանովը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ «Ուիմբլդոնի» մրցաշարի 1/8 եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչ: Աշխարհի 20-րդ ռակետը երրորդ շրջանում 5 սեթում ծանր պայքարում հաղթել է աշխարհի 37-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշին` 7-6, 4-6, 4-6, 6-3, 7-6: Խաղը տևել է 3 ժամ 48 րոպե: Խաչանովը հաջորդ շրջանում կհանդիպի աշխարհի 109-րդ ռակետ, լեհ Կամիլ […] ...
10:56 05.07.2025
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն ՍիմոնյանԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը: Օր, որը խորհրդանշում է մեր անկախ պետականության, իրավական մտածողության եւ քաղաքացիական հասունության մակարդակը: Սահմանադրությունը զուտ իրավական փաստաթուղթ չէ: Այն մեր ինքնության, արժանապատվության եւ ազատության արտահայտումն է: Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով եւ առաջնորդվել արդարությամբ: […] ...
10:53 05.07.2025
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ի հանրաքվեով։ Այդ յդ օրն էլ դարձավ պետական տոն: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, […] ...
10:48 05.07.2025
Ամերիկացին տասը րոպեում կուլ է տվել 70 հոթ-դոգԱմերիկացի Ջոի Չեստնատը՝ «Ծնոտներ» մականունով, չկարողացավ գերազանցել իր սեփական համաշխարհային ռեկորդը հոթ-դոգ ուտելու մրցույթում՝ տասը րոպեում կուլ տալով ընդամենը 70,5 հոթ-դոգ, բայց այնուամենայնիվ գերազանցեց մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Մրցաշարի բազմամյա չեմպիոն Չեստնաթը չկարողացավ գերազանցել 2021 թվականին սահմանած 76 հոթ-դոգի ռեկորդը: Անցյալ տարվա «Տարվա ուտող» Պատրիկ Բերտոլետին այս տարի կարողացավ ուտել ընդամենը 46.5 հոթ-դոգ […] ...
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...