Ձյան մեջ արգելափակված մեքենաներ, 150 կուտակված բեռնատար, 2 կմ ձգվող խցանումներ․ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը դժվարանցանելի է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Ձյան մեջ արգելափակված մեքենաներ, 150 կուտակված բեռնատար, 2 կմ ձգվող խցանումներ․ Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը դժվարանցանելի է

19:45 03.12.2019

Առատ ձյան պատճառով Աշոցք-Ամասիա ճանապարհի որոշ հատվածներ դժվարանցանելի են մեքենաների և ծանրաքաշ բեռնատարների համար: Երեկոյան ձնախառն բուքը ճանապարհներին մերկասառույց է ստեղծել: Ճանապարհները սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս կատարել են ձյան շերտի մաքրման ու ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ, բայց Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը մերկասառույցի պատճառով բեռնատարները հաղթահարել չեն կարողացել: Միջպետական ճանապարհին մոտ երկու կիլոմետրանոց խցանում էր առաջացել։Վրացական ու թուրքական մոտ 30 բեռնատարներ արդեն երկու օր է՝ կայանած են մնում Անի թաղամասի վերջնամասում։ Ձյան տեղումների պատճառով դեպի Բավրայի անցակետ շարժվել չեն համարձակվում: Մերկասառույցը թույլ չի տալիս ոլորապտույտ հատվածներով մոտ 40 տոննա կշռող բեռնատարներով բարձրանալ:«Երեկ գիշերվանից այստեղ ենք, բուք էր, տեսանելիություն չկար, սպասում ենք արևը դուրս գա, որ ճանապարհի մերկասառույցը հալչի: Առավոտյան այստեղ կանգնած մեքենաներն ավելի շատ էին, կամաց-կամաց սկսեցին առաջ շարժվել, մենք սպասում ենք դեռ»,- ասում է վրացի վարորդներից մեկը:

Վարորդները գիշերել են մեքենաներում: Ցույց են տալիս վարորդական խցիկի հետնամասը, որում գտնվում է փոքրիկ ննջարանը: Խոստովանում են՝ տարվա մեջ ավելի շատ շարժական ննջարանում են  քնում, քան իրենց տանը։«Այստեղ եմ քնում, հատուկ ննջարանային մահճակալ է` ներքնակով, ծածկոցով, արդեն երկու օր է` ճանապարհներին եմ, մեքենայի մեջ գիշերելը սովորական է դարձել ինձ համար, համ էլ ասեմ՝ շատ տաք է»,- բեռնատարի մեջ եղած ննջարանը ցույց  տալով` ասում է վարորդ Դավիթ Սինելաձեն:Բայց Գյումրիից ճանապարհ ընկած վարորդներն էլ տեղ չէին հասել: Մշտական կապի մեջ են միմյանց հետ: Այդ բեռնատարներն էլ գնացել ու արգելափակվել էին Ցողամարգից Ղոչի աղբյուր  կոչվող հատվածում: Նրանց շարասյանը հանդիպեցինք։ Ճանապարհի այդ հատվածում մառախուղ էր, տեսանելիություն գրեթե չկար:Մոտ 150 բեռնատարների պատճառով երկու կիլոմետր  ձգվող խցանում էր առաջացել, ինչը խանգարել էր նաև մարդատար մեքենաների շարժին: Դեպի Գյումրիի ավտոմաքսակետ ուղևորվող կցորդիչներին օգնության էին հասել ճանապարհը սպասարկող ընկերության տրակտորները:«Որին քաշում ենք, որին հանում ենք, որին բոթում ենք, որ ճանապարհը բացվի: Հատված-հատված է խցանումը, հիմնականում էս Ղոչի աղբյուրի մոտակայքում է, քանի որ վերևում փչացած մեքենաներ կային, դրանց պատճառով խցանումներ առաջացան, թե չէ ճանապարհը բաց է, մշակված»,- ասում է վարորդներին օգնության եկած Աշոցքի ճանշին ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:Սպասարկող ընկերության բրիգադները գիշերը ևս մաքրման աշխատանքները դադարեցրել են: Շարունակում էին աղ ու ավազ լցնել, բայց խցանումներից խուսափել անհնար է, շատ մեքենաների վարորդներ անպատրաստ դուրս են եկել ձմեռային ճանապարհներ:

«Եղանակը անբարենպաստ է, քամու պայմաններում ինչքան ուզում ես աղ կուտակես, մեկ է, 16-20 աստիճան ցրտի պայմաններում աղը չի գործում: Նոր-նոր մի քիչ տաքացել է, արդեն սկսել է աղը աշխատել»,- նշում է Վարդան Մովսիսյանը։

Սպասարկող ընկերությունը մարդատար մեքենաների երթևեկությունն ապահովելու համար նաև շրջանցիկ ճանապարհ էր բացել, վարորդներին փորձում էին ուղղորդել այդ կողմ։ Աշխատանքներն ավելի արագ կազմակերպելու համար, մեկ ժամ չանցած, շինընկերության բրիգադին միացավ հավելյալ տեխնիկա: Արդյունքում՝ Ղոչի աղբյուր կոչվող վտանգավոր ոլորանում խցանումները հնարավոր եղավ բացել, և վերականգնել միջպետական ճանապարհի երթևեկությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 11.08.2025

SHANTNEWS

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

BACK_TO_TOP