12:11 11.12.2019
11:28 07.06.2025
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՊապուա Նոր Գվինեայի ափերի մոտ գրանցվել է 5.4 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Պորտ Մորսբիից 441 կմ հյուսիս։ Օջախը գտնվել է 182 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...
11:19 07.06.2025
Առևտրային հարցերի շուրջ ԱՄՆ-Չինաստան նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա Լոնդոնում հունիսի 9-ինՄիացյալ Նահանգների և Չինաստանի միջև երկկողմ առևտրային հարցերի շուրջ նոր նախարարական մակարդակով հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Լոնդոնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը երկուշաբթի՝ հունիսի 9-ին, Լոնդոնում կհանդիպեն Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ առևտրային համաձայնագիրը քննարկելու […] ...
11:09 07.06.2025
Թրամփ. Ուկրաինան ինքն է պատրվակ տվել Ռուսաստանին լայնածավալ հարված հասցնելու համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական վերջին հարվածները ռուսական կողմին պատրվակ են տվել վճռական պատասխան միջոցառումների համար։ «Նրանք Պուտինին պատրվակ տվեցին երեկ երեկոյան նրանց մինչև դժոխք ռմբակոծելու համար: Դրա համար էլ ինձ դուր չեկավ։ Երբ իմացա այդ մասին, մտածեցի. «Հիմա նրանք պատասխան հարված կստանան», – ասել է ամերիկացի առաջնորդը։ Նա […] ...
10:58 07.06.2025
ԿԳՄՍՆ-ն մեդալով է պարգևատրել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահինԿրթության կազմակերպման ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության և նշանակալի ավանդի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով է պարգևատրվել Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Լոուրենս Փիթսին: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Լոուրենս Փիթսը ՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահել է շուրջ 13 տարի՝ մեծապես նպաստելով […] ...
10:44 07.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:31 07.06.2025
Երևանում բախվել են շտապօգնության «Toyota»-ն ու «Opel»-ըՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Րաֆֆու փողոցի շրջադարձի հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել «Opel»-ի ուղևորին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վարորդները […] ...