13:30 11.12.2019
ՀՀ ԱԺ պատվիրակությունը Գայանե Աբրահամյանի ղեկավարությամբ մասնակցել է դեկտեմբերի 7-10-ը Թբիլիսիյում կայացած Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին:
Պատվիրակության կազմում են եղել ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Կորյուն Մկրտչյանը, Նարեկ Մկրտչյանը, Միքայել Զոլյանը, Տարոն Սիմոնյանը:
Դեկտեմբերի 8-ին տեղի են ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ի Քաղաքական ու մարդու իրավունքների հարցերով, Էներգետիկ անվտանգության, սոցիալական ու կրթական, տնտեսական հարցերով չորս հանձնաժողովների նիստերը:
Հայկական պատվիրակությանը հաջողվել է Էներգետիկ հանձնաժողովում տապալել ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը՝ Մեծամորի ատոմակայանի փակման պահանջը:
Այս առնչությամբ առաջադրված փոփոխությունների քվեարկությունից անմիջապես առաջ ելույթ է ունեցել պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Նա ոչ միայն ներկայացրել է վերոնշյալ հարցում Ադրբեջանի կողմնակալ մոտեցումները, այլ նաև հստակ փաստարկել՝ էներգետիկ անկախության ռազմավարական նշանակությունն ու ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների մասնագիտական կարծիքներն առ այն, որ ատոմակայանի անվտանգության բարձրացման հարցում նշանակալի առաջընթաց է արձանագրվել: Գայանե Աբրահամյանը նաև ընդգծել է էներգետիկ անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախանշված դրույթների առկայությունն ու կարևորությունը:
Կարևոր հաջողություն է արձանագրվել նաև Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի նիստում: Քննարկվող զեկույցի համար հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված բոլոր 8 առաջարկներն ընդունվել են:
«Հատկանշական է, որ վերոնշյալ հանձնաժողովի քննարկումների ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱլԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր: Ինչպես IDEA international միջազգային կազմակերպության «The Global State of Democracy 2019» տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է»,- նշել է պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Տնտեսական հանձնաժողովում քննարկվող զեկույցի վերաբերյալ ԱԺ պատվիրակության բոլոր առաջարկները ևս ընդունվել են, իսկ որպես 2020 թվականի զեկույցի թեմա ընտրվել է Հայաստանի պատվիրակության՝ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանի առաջարկը:
Հայաստանի համար խիստ կարևոր առաջարկ է ընդունվել նաև Սոցիալական հանձնաժողովում: ՀՀ ԱԺ պատվիրակության առաջարկը կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրի վերաբերյալ էր, որը մեծապես կապված է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով տարվող հայատյաց քաղաքականության հետ:
«Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստի կարևոր ձեռքբերումներից է նաև հրատապ ընթացակարգով բերված բանաձևում հայկական պատվիրակության առաջադրած երեք փոփոխությունների ընդունումը, որոնք ամրագրում են հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և առաջարկում ԵՄ «Տրիո» (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) ռազմավարական նախագծում Հայաստանի ներառում՝ «Տրիո» բանաձևը, «Տրիո + 1» բանաձևի վերափոխմամբ:
Դեկտեմբերի 9-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի բացման արարողությանը Հայաստանի պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանն իր բացման խոսքում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, բարեփոխումներն ու հանձնառությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության հարցերը: Օգտվելով առիթից, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը խոսել է Հայոց ցեղասպանության ու ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման կարևորության մասին ու կոչ արել «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակներին հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը: Բոլորը` բացառությամբ Ադրբեջանի պատվիրակության մեկ անդամի, հոտնկայս իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության ու աշխարհի բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 10-ին «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին քննարկման է ներկայացվել ԱլԳ տասնամյա գործունեության ու առաջիկա ռազմավարության հարցը, որի ընթացքում ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների և Արևելյան գործընկերության ձևաչափի զարգացման հեռանկարներին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Եվրոպայի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, շեշտել է, որ հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է լինի ժողովրդավարական արժեքների ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը` որպես ցանկացած պետության առաջընթացի երաշխիք: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, պետական մակարդակով հայատյացության, ապակառուցողական քաղաքականությանը՝ որպես եվրոպական ընտանիքի ժողովրդավարական և իրավունքահեն արժեհամակարգին հակասող ու այդ ընտանիքում տեղ չունեցող պետության:
Պատվիրակության անդամ Տարոն Սիմոնյանը, արձագանքելով Ադրբեջանի ներկայացուցչի պնդմանն առ այն, որ արցախյան կողմն ազատ չի արձակում Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներին, ընդգծել է, որ դատապարտված անձինք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչ մարդասպաններ, ովքեր առևանգել և սպանել են անչափահաս Սմբատ Ցականյանին, առևանգել են մեկ քաղաքացիական անձի և վիրավորել մեկ երիտասարդ կնոջ: «Մարդասպանները ձերբակալվել են և դատապարտվել ազատազրկման: Նրանց մեղքն ապացուցվել է իրավունքի համաձայն ընթացած պատշաճ դատավարության արդյունքում՝ միջազգային դիտորդների, մարդու իրավունքների պաշտպանների և ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ ընթացած բաց, թափանցիկ դատավարության արդյունքում»,- հավելել է ԱԺ պատվիրակության ներկայացուցիչը:
Վեհաժողովում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը: Նա անդրադարձել է Արևելյան գործընկերության ապագային, տարածաշրջանում Եվրոպական միության դերի և Արևելյան գործընկերության շրջանակում ներառականության պահպանման, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությանը:
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Զոլյանն էլ ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների ընթացքն ու արձանագրած ցուցանիշները՝ որպես ԱլԳ հաջողության պատմություն ու բացառիկ օրինակ:
Նիստում ընդունվել է «Եվրանեսթ» ԽՎ-ի հանձնաժողովի նիստերը հաջորդ տարի գարնանը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը:
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...
22:25 07.08.2025
Axios. Ուիտկոֆը կտեղեկացնի Ուկրաինային և ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Պուտինի հետ հանդիպման մասինՕգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Ուկրաինայի և Վաշինգտոնի ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցների ներկայացուցիչներին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման մասին: Այս մասին հայտնել է Axios պորտալը։ Ըստ իր աղբյուրների՝ Ուիտկոֆը տեսակապի միջոցով խորհրդակցություններ կանցկացնի Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի պաշտոնյաների հետ՝ «նրանց պատմելու Պուտինի հետ իր հանդիպման մասին», որը […] ...
22:12 07.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հաղթել է Լեհաստանի չեմպիոնին․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Լեհաստանի չեմպիոն «Լեխին»։ Դուբլ է գրանցել «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռադե Կրունիչը։ «Ցրվենա Զվեզդայից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բելգրադում։ ...
21:49 07.08.2025
ՀԷՑ-ի նախաձեռնած գնահարցման գործընթացի կազմակերպման համար շուկայի նախնական ուսումնասիրության փուլին մասնակցության պատրաստակամություն է հայտնել շուրջ 70 ընկերությունԱյսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ում մեկնարկել են Ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր առաջին գնահարցման (գնանշման) գործընթացները, որոնք նախորդել են ՀԷՑ կարիքների համար նախագծային ծառայությունների և ուժային մալուխի ձեռքբերման նպատակով նախատեսված գնումների գործընթացներին: Թե՛ գնահարցման փուլը, և թե՛ բուն գնումների գործընթացներն առավել թափանցիկ, ներառական և մրցակցային պայմաններում իրականացնելու համար հայտարարվել էր այդ գործընթացներում ոլորտի տնտեսավարող շահագրգիռ սուբյեկտներին առավելագույն […] ...
21:36 07.08.2025
Ջրամատակարարման բարելավման աշխատանքներ Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերումԱյսօր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի, մարզպետների, համայնքապետերի հետ այցելել են Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզեր` ծանոթանալու ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Առաջին կանգառը Քասախ բնակավայրն […] ...