13:30 12.12.2019
«Դե, եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել»:
«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ է գալու ժամը լրանալու, որ գնան տուն»,- ասաց վարչապետը, ապա կատակեց. «Եվ պետք չէ Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»:
«Դա նրանից է, որ դպրոցներում երեխային կանգնեցնում են տաբուրետկի վրա, ասում են՝ արտասանի, հետո՝ մի հատ էլ արտասանի, շատ ավելի հայրենասիրական արտասանի, հետո շատ ավելի հայրենասիրական, որ ՀՀ նախագահը, վարչապետը գան, իրենց մասին բանաստեղծություն արտասանես: Վարչապետի կաբինետում գիտե՞ք՝ ինչ խոսակցություն է տեղի ունեցել, ասում են՝ «այ ցավդ տանեմ, որ էդ ատկատները փակելու եք, մենք կոլապս ենք ունենալու»… էդ դիմադրությունը ես ջարդելու եմ, ուրիշ տարբերակ չկա, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ձայն ա տվել, որ էս երկրում փոփոխություն տեղի ունենա»:
00:30 08.08.2025
Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիրՄանվել Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 8 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 12.5 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
00:23 08.08.2025
OpenAI-ը ներկայացրել է GPT-5 նոր մոդելըԱմերիկյան OpenAI ընկերության ChatGPT չաթբոտի համար նախատեսված GPT-5 արհեստական բանականության նոր մոդելը հասանելի է դարձել բոլոր օգտատերերի համար։ «GPT-5-ն արդեն այստեղ է։ Այսօրվանից սկսած այն հասանելի կլինի բոլորի համար», – նշվում է ընկերության X-ի միկրոբլոգում: Ինչպես նշում է Open AI-ը, արհեստական բանականության նոր տարբերակը ներառում է նախորդ մոդելների բոլոր «լավագույն հատկությունները»։ Այն հարմար է հետազոտության, […] ...
00:18 08.08.2025
Ավինյան. Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերըԵրևանցիների համար բարեկարգ, կանաչ և ժամանակակից պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:09 08.08.2025
Մակրոնը քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը եվրոպացի առաջնորդների և Զելենսկիի հետՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումը եվրոպական պետությունների ղեկավարների և Վլադիմիր Զելենսկիի հետ։ X-ում Մակրոնը նշել է, որ Զելենսկիի «և մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցը՝ վերջին ժամերի իրադարձությունների ֆոնին, երկար էր»։ Նա նաև կրկին հայտարարել է Ֆրանսիայի հանձնառության մասին՝ «աջակցելու Ուկրաինային հրադադարի հաստատման գործում»։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը […] ...
23:59 07.08.2025
Մանվել Առաքելյանը՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոնՄանվել Առաքելյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնության փոխչեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Մանվելը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: ...
23:54 07.08.2025
Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանՕգոստոսի 7-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում այցելել է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարան, որտեղ ներկայացված էին նաև հայկական քրիստոնեական ժառանգության ցուցանմուշներ, ինչպես նաև հայկական Աստվածաշունչը: Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...