Հայ-ռուսական ի՞նչ ծրագրեր կիրականացվեն «Լազարևյան ակումբի» շրջանակում. Զատուլինը մանրամասներ է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+30.09 oC

Հայ-ռուսական ի՞նչ ծրագրեր կիրականացվեն «Լազարևյան ակումբի» շրջանակում. Զատուլինը մանրամասներ է հայտնել

16:12 13.12.2019

Այսօր Երևանում կայացել է «Լազարևյան ակումբի» երրորդ նիստը: Ակումբի հիմնադիր Կոնստանտին Զատուլինը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացնում են ակումբի շրջանակներում, հիշեցրել է, որ Լազարևյան ակումբը հիմնադրվել է հայ և ռուս մտավորականության քաղաքական-հասարակական, մշակութային շփումների համար:

«Անցած տարի սկսել ենք մեր աշխատանքները, և այս սրահում մեկ տարի առաջ կայացավ մեր առաջին նիստը, որը նվիրված էր տարածաշրջանի անվտանգության հարցերին, մարտին փոխադարձ նիստ անցկացրինք Մոսկվայում, որը նվիրված էր տնտեսության, ներդրումների հարցերին, դրանից հետո որոշակի ընդմիջում եղավ, բայց մենք ճիշտ համարեցինք վերադառնալ Երևան և անցկացնել երրորդ նիստը, որը նվիրված է չորրորդ իշխանությանը, այսինքն` ձեզ, ձեր ոլորտի խնդիրներին, քննարկելու խնդիրները, որոնք առաջանում են, շատ բաներ, որ կատարվում են մեր շուրջն ու մեր մեջ: Այս ամենը, ինչ առնչվում է մեր նիստի պատճառներին: Մենք երկար նախապատրաստվել էինք այս նիստին, ոչ միայն թեմատիկայի առումով»,- ասել է Զատուլինը

Երրորդ նիստը կրում է«Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ներ. անկեղծ զրույց» խորագիրը: Զատուլինը խոսել է նաև այն մասին, որ ներկա են նաև ռուս լրագրողներ, միմյանց միջև շփումները լրատվական դաշտի առողջացմանը կնպաստեն: Նա անդրադարձել է նաև այլ ստեղծագործական ծրագրերի: Դրանց թվում են գրքերի հրատարակումը: Արդեն երկուսը լույս են տեսել, որոնցից մեկի մասին հատկապես հիացմունքով է խոսում:

«Մեկը շատ հետաքրքիր գիրք է, թուրք հետազոտող Թաներ Աքչամի գիրքն է, սա յուրահատուկ հեղինակ է, ով ի դեպ խոսում է հայերի ցեղասպանության մասին, սա մենք հրատարակել ենք ռուսերեն լեզվով»,- ասում է Զատուլինը:

Նա նշում է, որ հրատարակության է պատրաստվում երրորդ գիրքը, որտեղ ներառված են իր ելույթները:

«Դա իմ բոլոր ելույթների հավաքածուն է, կոչվում է «Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը Կովկասում»: Գտնվում է հրապարակման փուլում, այս տարի լույս կտեսնի»,- ասել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

11:11 08.08.2025

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդները

France Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

10:49 08.08.2025

Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի է

Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

10:45 08.08.2025

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

10:21 08.08.2025

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

10:00 08.08.2025

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...

BACK_TO_TOP