23:59 17.12.2019
Չինական Գույչժոու նահանգի ածխահանքում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը հանգեցրել է պայթյունի և փլուզման:
Rosbalt.ru-ն հայտնում է, որ Անլու շրջանում տեղի ունեցած պատահարի ժամանակ ստորգետնյա տարածքում գտնվել է 23 հանքափոր, նրանցից միայն 7-ն են կարողացել դուրս գալ:
Մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո հայտնաբերվել է 14 դի։ 2 հանքափոր անհետ կորած է համարվում։
Պատահարի հետևանքները վերացնելու և դրա պատճառները պարզելու համար ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
13:00 20.05.2025
Գողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել է. օդանավակայանի ոստիկանների բացահայտումըՄայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին: Անձնական խուզարկությամբ […] ...
12:52 20.05.2025
Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում և հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:45 20.05.2025
Ֆլիկը Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոնԿատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանսի Ֆլիկը Կառլո Անչելոտիից հետո դարձավ ամենատարեց մարզիչը, որին հաջողվեց հռչակվել Իսպանիայի չեմպիոն: Գերմանացի մասնագետն այդ նվաճմանը հասավ 60 տարեկանում: Ֆլիկին հաջորդում են Էռնեստո Վալվերդեն, որը «Բարսելոնայի» հետ չեմպիոն է հռչակվել 54 տարեկանում, և Մաքս Մերկելը, որը չեմպիոն է դարձել «Աթլետիկոյի» հետ նույնպես 54 տարեկանում: Կառլո Անչելոտին «Ռեալի» հետ Լա լիգայի հաղթողի […] ...
12:38 20.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 19-20-ըԲացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 52 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4-ական դեպք՝անձնական […] ...
12:31 20.05.2025
«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին՝ ժամը 16:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի ավելի քան 1500 […] ...
12:24 20.05.2025
Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...