20:00 18.12.2019
Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Այս հրաժարումների մասին կա ավագանու համապատասխան որոշում: Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ էլի հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին փաստաթղթերը չեն պահպանվել: Այս հարցերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը: Դիմում իրավապահներին ներկայացրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Ամեն տարի քաղաքապետարանը համայնքային գույքի ցանկը հաստատում է, որ պարզ լինի, թե ինչքան է քաղաքի ունեցվածքը: Գյումրիի ունեցվածքը ցանկով ավելի շատ է, քան իրականում կա: Այս մասին պարզ դարձավ հոկտեմբերին ավագանու հերթական նիստի ընթացքում, երբ ավագանու հաստատմանը ներկայացվեց 35 անուն գույքը համայնքային հաշվեկշռից դուրս հանելու հարցը: 35 անուն գույքը երեք խմբի են բաժանել, այսինքն՝ 3 առանձին պատճառ կա շենքերը քաղաքի հաշվեկշռից հանելու համար: Գոյություն չունեցող 22 կառույց է քաղաքապետարանի ցանկում առանձնացված: Դրանք պահակատներ են, կաթսայատներ, ավտոտնակներ և այլ շինություններ:
«Կային շենք-շինություններ, որոնք կրկնվում էին տարբեր հասցեների տակ և տարբեր բովանդակությամբ էին կրկնվում, բայց նույն շենքի մասին էր խոսքը: Կար երկրորդ խումբը գույքի, որը հաշվեկշռում ներառված էր, բայց հաշվառված չէր: Նշված չէր ոչ հասցե, ոչ չափ, ոչ մակերես: Մենք երկար փնտրեցինք ու եկանք այն եզրակացության, որ չկան դրանք: Կամ թյուրիմացությամբ են մտել ցանկի մեջ, կամ ինչ-ինչ պատճառով վերացվել են, չկան: 13 անուն գույք էլ օտարվել է, բայց գտնվում էին մեր հաշվեկշռում: Այդ ցանկում են 2 կաթսայատուն, Մնջոյան փողոցի նախկին ֆուտբոլային դպրոցի շենքը, որի փաստաթղթերը կան, և տրոլեյբուսային վարչության շենքը: Փորձեցինք գտնել տրոլեյբուսային պարկի փաստաթղթերը, չկային: Կադաստրի հետ ճշտեցինք, որ օտարվել է ու գրանցվել կադաստրում»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Գյումրիի երկարամյա գլխավոր ճարտարապետը նախորդ տարիներին գույքագրում լինել-չլինելու և դրանց արդյունքների մասին ոչինչ չհիշեց: Ինչպես նաև տեղյակ չէր, թե ինչպես է ստացվել, որ 13 շենք-շինություններ օտարվել են, բայց մնացել են քաղաքապետարանի հաշվեկշռում: Դրանց օտարման, հանձնման-ընդունման ակտերը քաղաքապետարանում չեն պահպանվել: Ըստ գլխավոր ճարտարապետի` օտարված շենքերի կադաստրային փաստաթղթերը կան, դրանք ճշտել են: Բայց ինչպես է ստացվել, որ համայնքային գույքից մի մաս օտարվել է, իսկ մյուսը` վերացել, ու փաստաթղթեր չկան: Ավագանու անդամը մի քանի հնարավոր տարբերակ է ներկայացնում:
«Եթե փորձենք տրամաբանել, ստացվում է, որ կամ քաղաքային իշխանությունը փոխվելու ժամանակ, երբ պարոն Ղուկասյանին փոխարինել է պարոն Բալասանյանը, պարոն Բալասանյանին հանձնվել է այդ գույքը, ընդունվել է պարոն Բալասանյանի կողմից, և հետո այդ գույքը վերացվել է: Բայց այդ ընթացքում՝ 2012-ից ես եղել եմ Գյումրիի ավագանու անդամ և չեմ հիշում, որ մենք ավագանու որոշմամբ օտարած կամ աճուրդի դրած լինենք այդ գույքը: Մյուս տարբերակը այն է, որ գույքը օտարվել է ավելի վաղ, իսկ ընդունում-հանձնումը չի հսկվել: Դիմել եմ դատախազություն, թող ուսումնասիրեն, պարզեն, որովհետև համայնքից ոչինչ հենց այնպես չպիտի վերանա»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Գյումրիի գլխավոր ճարտարապետը նշեց, որ գույքի օտարումը տեղի է ունեցել մինչև 2010 թվականը: Համայնքային գույքի օտարման ու անհետացման հարցը հիմա դատախազությունն է ուսումնասիրում: Քաղաքապետարանից արդեն պահանջել ու ստացել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են նշված գույքին: Ըստ քաղաքապետարանի ցանկի` դրա ընդհանուր արժողությունը կազմում է 90 մլն դրամ:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...