16:03 18.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների հայտը:
Քննարկումը ծավալվել է նախարարության 2020թ. առաջնահերթությունների, գերակա խնդիրների, միջոցառումների և բարեփոխումների շրջանակում անելիքների շուրջ։
Նախ քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ուսումնական հաստատությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2020 թվականին նախատեսվում է կազմակերպել ուսուցիչների ատեստավորման գործընթաց, որի արդյունքներից ելնելով էլ կիրականացվեն վերապատրաստման ծրագրեր: Աշխատանքներ են տարվում ավագ դպրոցների ծրագրերը փոխելու, դրանք ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Քննարկումներ են ընթանում նաև առարկայացանկի և ուսումնական ծրագրի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև կրթական հաստատությունների մասով նախատեսվող կապիտալ ծախսերին, նախակրթարանների գործունեությանը: Նշվել է, որ նախակրթարանում երեխան օրվա ընթացքում գտնվում է ընդամենը 4-5 ժամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով նախակրթարանների մասին՝ նշել է, որ դրանց միջոցով պետությունը պետք է կարողանա ծնողների համար ստեղծել լայն հնարավորություններ աշխատելու համար, իսկ երեխաներն արդեն իսկ նախակրթարաններում պետք է սկսեն կրթական պրոցեսը, մտնեն կրթական գործընթացի մեջ:
«Պետք է ունենանք երկրի զարգացմանը նպաստող կրթական ծրագիր, որպեսզի մարդուն օժտենք մաքսիմալ հմտություններով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
Անդրադարձ է կատարվել մշակույթի, մասնավորապես, թանգարանների, թատրոնների, երաժշտական կոլեկտիվների գործունեությանը, վերջիններիս գործունեության ակտիվացմանը: Վարչապետը կարևորել է մշակութային օջախների արդյունավետ գործունեությունը, այդ թվում՝ սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, ինչը թույլ կտա բացի պետական միջոցներից ներգրավվել նաև այլ ֆինանսներ և ուղղել սեփական գործունեության ընդլայնմանն ու խնդիրների լուծմանը:
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ պատասխանատուները նշել են, որ վերջին տարվա ընթացքում պետության կողմից հատկացված միջոցների արդյունքում նորագույն սարքավորումներով են վերազինվել շուրջ երկու տասնյակ լաբորատորիաներ: 2020 թվականին գիտությանը հատկացվելիք միջոցներն աճելու են 17 տոկոսով՝ հասնելով 1,5 մլրդ դրամի, ինչն աննախադեպ ծավալ է մինչ այժմ կատարված հատկացումների համեմատ: Նշված միջոցներից 510 մլն դրամն ուղղվելու է կրկին լաբորատորիաների վերազինմանը: 2020-ին նախատեսվում է գիտական հիմնարկների գործունեությունը գնահատելու նպատակով ներդնել կոնկրետ չափանիշներ:
Սպորտի ոլորտին հաջորդ տարվա համար հատկացվել է ավելի քան 4 մլրդ դրամ և դրա շրջանակում նախատեսվում են երեք տասնյակ միջոցառումներ:
Տեղեկացվել է նաև, որ գերատեսչությունում շարունակվում է ծառայողական ավտոպարկի օպտիմալացման գործընթացը. 19 ծառայողական ավտոմեքենայից այժմ նախարարության տրամադրության ներքո է շարունակում մնալ 8-ը:
Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ օպտիմալացման աշխատանքների իրականացումը և տվել կոնկրետ հանձնարարականներ:
13:34 05.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 5-ի ցերեկը, 6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-10-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 5-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար […] ...
13:20 05.07.2025
Իրավունքի գերակայությունը մեր պետական կյանքի կազմակերպման առանցքն է. նախագահի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին և պետական խորհրդանիշերի օրվան առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Միջոցառման մեկնարկին Հանրապետության նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր պետության հիմնարար իրավական փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակի կապակցությամբ: 1995 թվականին կայացած հանրաքվեով մեր ժողովուրդը հաստատեց այն Սահմանադրությունը, որը պետք է դառնար պետականության զարգացման, […] ...
13:11 05.07.2025
Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը՝ պետության հիմնարար օրենքի, որը սահմանում է մեր երկրի կառավարման համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, և հաստատում է իրավունքի գերակայությունը։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ մեր երկիրն ընտրեց անկախության, ժողովրդավարության և իրավական պետության ուղին։ Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր […] ...
13:00 05.07.2025
«Չելսին» ԱԱԱ-ի կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է«Չելսին» աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Լոնդոնյան ակումբը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է «Պալմեյրասին»։ Կիսաեզրափակիչում Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը կհանդիպի բրազիլական մեկ այլ ակումբի` «Ֆլումինենսեի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին։ ...
12:50 05.07.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել էԳողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում գրանցվել էր մարտի 24-ին. արտերկրում բնակվող 36-ամյա տղամարդու Արագածոտն գյուղում գտնվող տնից գողացել էին ջրի պոմպեր և մալուխ: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է նույն […] ...
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...