Գյումրիում 2020 թվականին 3 շենք կկառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+18.09 oC

Գյումրիում 2020 թվականին 3 շենք կկառուցվի

22:27 20.12.2019

Շիրակի մարզի քաղաքաշինության ոլորտի այս տարվա հատկացումները , 2018-ի համեմատ, ավելին են 32 տոկոսով: 2020-ին ակնկալվում է, որ աճն ավելի մեծ է լինելու․ կառավարությունը հաջորդ տարի Շիրակի մարզում բնակապահովման  ծրագրեր է սկսում: Մարզխորհրդի նիստում քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը տեղեկացրել է, որ բնակապահովման ծրագրերը Գյումրիում երեք ուղղություններով են լինելու՝ մեկը վերաբերում է տնակների տարածքի ազատման դիմաց փոխհատուցումներին, մյուսը 4 վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծմանը և երրորդ ու վերջին ուղղությունը Գյումրիի 3 կիսակառույցների շինարարությունն է:

 

«Արդեն իսկ գումարները հատկացված են: 12, 12 և 15 մլն դրամ կհատկացվի երեք շենքի համար: Դրանցից մեկը գտնվում է Մսի կոմբինատ թաղամասում, Լիսինյան փողոցում, մյուս երկուսը Մուշ թաղամասում են: Կիսակառույցներ են, երկու հարկ կառուցված է: Դրանք կլրակառուցվեն: Նախագծերը քաղշին կոմիտեն անում է, և հաջորդ տարի այդ 3 շենքերի շինարարությունը կսկսվի»,- ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

13:11 07.05.2025

«Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս»․ քննարկում Erasmus+ ծրագրի շրջանակում

Erasmus+ ծրագրի շրջանակում իրականացվող «Միկրոորակավորումներ Եվրոպայից դուրս» (BEM) նախագծի գործընկեր երկրների 5-րդ աշխատաժողովն անցկացվել է Երևանում՝ Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) համակարգմամբ։ 2023 թվականից մեկնարկած նախագիծը նորարարական նախաձեռնություն է, որն իրականացվում է Erasmus+ ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով միկրոորակավորումների (միկրոհավատարմագրեր) միջոցով զարգացնել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը Եվրոպական միության անդամ չհանդիսացող գործընկեր երկրներում: […] ...

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

13:06 07.05.2025

Հնդկաստանի մի քանի շրջաններում մարդկանց տարհանում են

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջանների որոշ տարածքներից մարդիկ տարհանվում են՝ Պակիստանի հետ սրվող հակամարտության պատճառով, հայտարարել է շրջանի փոխնահանգապետ Մանոջ Սինհան։ Նա նշել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին, և Ջամմուի և Քաշմիրի կառավարությունը պատրաստ է ցանկացած զարգացման: «Ես հանձնարարել եմ փոխկոմիսարներին խոցելի շրջաններից գյուղացիներին տեղափոխել ավելի անվտանգ վայրեր՝ նրանց տրամադրելով կացարան, սնունդ, բժշկական օգնություն […] ...

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

13:00 07.05.2025

Հնդկաստանի վարչապետի այցը Եվրոպա հետաձգվել է

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հետաձգել է մայիսի կեսերին Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ կատարելիք իր այցը, հաղորդում է ANI լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Նորվեգիա, Խորվաթիա և Նիդերլանդներ այցը հետաձգվել է», – գործակալությանը հայտնել են աղբյուրները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պլանավորում է մասնակցել Հնդկաստանի և Հյուսիսային Եվրոպայի երրորդ գագաթնաժողովին Օսլոյում […] ...

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 07.05.2025

Հրազենով տղամարդը վնասազերծվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։ Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են […] ...

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

12:42 07.05.2025

Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա

​Երևանում մայիսի 7-ի ցերեկը, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-ի և 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​ ​Մարզերում մայիսի 7-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 8-իցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում, 10-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև […] ...

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

12:36 07.05.2025

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է

Ժամանակակից տեխնոլոգիական զարգացման արդյունքում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում կամ օնլայն խաղերում: Հաճախ այս ամենն այնքան է խորանում, որ մարդկանց մոտ խաթարվում են իրական սոցիալական շփումներն ու ամենօրյա գործունեությունը: Այս մասին հրապարակում է արվել ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայից կախվածությունը վերջին շրջանում կտրուկ աճել է՝ հասնելով […] ...

BACK_TO_TOP