14:44 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիրքապահների պարգևատրումների շուրջ առաջացած աղմուկի վերաբերյալ հարկ է համարում արձանագրել հետևյալը.
«1. 2018 թվականի դեկտեմբերին Պաշտպանության նախարարության աշխատավարձի գծով նախատեսված ծախսերի խնայողությունների հաշվին դիրքապահներին վճարվել է միջինը 60 հազար դրամ միանվագ պարգևավճար:
2. Խնայողությունները առաջացել են տարբեր հանգամանքների բերումով. թափուր աշխատատեղեր, հաստիքակազմի արդյունավետության բարձրացում և այլն:
3. 2019 թվականի արդյունքներով՝ 2-րդ կետում նշված հանգամանքների որոշ չափով կարգավորման և, հատկապես, 2019 թվականի կեսից բանակում աշխատավարձերի բարձրացման արդյուքնում (միջինում տասը տոկոսով բարձրացել են բոլոր զինծառայողների աշխատավարձերը, ավելացել են առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնողներին տրվող հավելավճարները, վերանայվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամական ապահովության չափերը), խնայողությունների թիվը եղել է ավելի քիչ։ Արդյունքում, այս տարեվերջին պարգևատրումների համար նախորդ տարվա 1.2 միլիարդ դրամի փոխարեն հնարավոր է եղել հատկացնել 500 միլիոն դրամ, որով խրախուսվել են միայն լավագույնները:
4. Այս ամենի արդյունքում բոլոր դիրքապահների կողմից ստացվող գումարը ոչ միայն չի նվազել, այլև էականորեն ավելացել է: Երեկ Նոյեմբերյանի դիրքերում տեղում պարզեցի հարցը. նախորդ տարվա դեկտեմբերին շարքային պայմանագրային դիրքապահները ստացել են 60 հազար դրամ պարգևավճար: Իսկ այս տարվա հունիսից 18%-ով կամ շուրջ 25 հազար դրամով բարձրացել են վերջիններիս աշխատավարձերը և մոտ 8 հազար դրամով ավելացել են առաջնագծում ծառայության համար տրամադրվող հավելավճարները։ Նշված ավելացումների արդյունքում շարքային պայմանագրային դիրքապահների մաքուր ամսական դրամական ապահովության գումարներն աճել են շուրջ 23 հազար դրամով: Հունիսից այս կողմ, ուրեմն, փաստացի ստացել են 161 հազար դրամ ավելի գումար (հաշվարկի մեջ են մտնում հունիս-դեկտեմբեր ամսվա վճարումները): Ուշադրություն դարձրեք, որ խոսքն այս պարագայում միայն շարքային կազմի մասին է, օրինակ՝ սպայական կրտսեր կազմի համար ամսական աճը կազմել է մոտավորապես 70 հազար դրամ։
Եվ ուրեմն, այս տարի նախորդ տարվա միանվագ 60 հազարի փոխարեն շարքայինները ստացել են 161 հազար, ամենամսյա վճարումով (աճը՝ 168 տոկոս): Հաջորդ տարի նախորդ տարվա 60 հազարի փոխարեն կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս): Հարց՝ ինչի՞ համար է աղմուկը և ովքեր են հեղինակները»:
10:16 18.08.2025
Պերեյրան և Կիրոգան անցնում են Բոլիվիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլՍենատոր Ռոդրիգո Պաս Պերեյրան և Բոլիվիայի նախկին նախագահ (2001-2002) Խորխե Կիրոգան անցնում են երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին են վկայում Գերագույն ընտրական դատարանի (SEC) կողմից հրապարակված քվեների հաշվարկի տվյալները։ «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը» հավաքել է 32.08%, «Ազատություն և ժողովրդավարություն» կուսակցությունը՝ 26.94%, «Միասնություն» կուսակցությունը՝ 19.93%», – արձանագրությունների ավելի քան 90%-ի նախնական մշակումից հետո մամուլի ասուլիսում ասել […] ...
10:06 18.08.2025
ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարարՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:55 18.08.2025
Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...
09:45 18.08.2025
Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համարՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
09:40 18.08.2025
WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակԵվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...
09:33 18.08.2025
Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...