19:00 09.01.2020
Գյումրիի ավտոմաքսատանը մեքենաների հերթը պակասել է: Ինչպես մաքսավորները կանխատեսում էին, 2020թ. հունվարի 1-ից, մաքսազերծման վճարների բարձրացմամբ, ներմուծվող մեքենաների քանակը պակասել է:
Հիշեցնենեք, մինչև դեկտեմբերի 31-ը մեքենաների հսկայական հերթեր էին, որոնք ձգվում էին քաղաքից դուրս` դեպի Շիրակ և Ջաջուռ գյուղերը: Հերթեր այլևս չկան, մնացել են դրանց հետևանքները: Մի քանի օրերի ընթացքում վարորդները քաղաքամերձ տարածքում հասցրել են աղբ կուտակել: Սրան գումարվել է նաև դեպի գյուղեր տանող ճանապարհներին տոնական օրերին աղբահանության բացակայությունը:
Գյումրի-Վանաձոր ճանապարհի առանձին հատվածներ աղբանոցի են վերածվել:
Քաղաքի ծայրամասում դեպի Գյումրի-Վանաձոր մայրուղին վիճակն այսպիսին էր մինչև դեկտեմբերի 31-ը: Ավտոմաքսատան հերթը քաղաքի տարածքից դուրս էր բերվել, ուղղվել դեպի մայրուղի: Օրեր առաջ եղած հերթից տարածքում մնացել են աղբակույտեր: Մաքսազերծման սպասող վարորդները իրենց հետևում թողել են պլաստիկե շշեր, տոպրակներ, միանգամյա օգտագործման սպասք, այն ամենը, ինչ օգտագործել են հերթում սպասելիս:
«Ճանապարհի ամբողջ երկայնքով` մոտ 5 կմ հատվածում, ամբողջ երկայնքով աղբ է թափված: Մինչև դեկտեմբերի 31-ն է թափվել, հետո էլ Ամանոր էր, տոնական օրերին չի մաքրվել: Միայն սա չէ խնդիրը: Ավտոմաքսատունը հասկանալի էր, մի քանի օր էր հերթը, բայց գյուղի տարածքում շինաղբ է թափվում քաղաքից բերված: Քաղաքին մոտ լինելու բացասական հետևանքը սա է, որ քաղաքից բերում են, մտածում են` գյուղ է, թափում ու հեռանում են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը:
Տոնական օրերին էլ տարածքը չի մաքրվել, քամին էլ ճամփեզրից աղբը հասցրել է դաշտեր: Գյուղեր տանող ճանապարհներին խնդիրը մշտական է ու կրկնվող: Հիմնականում քաղաքին մոտ գտնվող գյուղերի հարակից տարածքներում ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբի կուտակումներ են:
Քաղաքից ու հավանաբար հարևան համայնքներից աղբը թափվում է ճամփեզրի բաց տարածքներում, իսկ մաքրելու պարտավորությունը տվյալ գյուղի գյուղապետինն է: Ճանապարհամերձ տարածքներում տարին մի քանի անգամ են մաքրման աշխատանքներ կատարում: Տեղական բյուջեներում գյուղապետարանները աղբահանության համար գումարների հատկացում առանձին հոդվածով չեն նախատեսում:
Շիրակ գյուղը Մարմաշեն խոշորացված համայնքի կազմում է: Մարմաշենի 15 գյուղում աղբահանությունը մեկ կազմակերպություն է իրականացնում` 3 օրը մեկ անգամ: Գյուղերում աղբամանները տոնական օրերին դատարկել են, իսկ ճանապարհամերձ հատվածներում աղբը մնացել է: Բաց տարածքները մաքրելու պարտավորություն ընկերությունը չունի: Պարկերով կուտակված շինաղբը մաքրելու տարբերակ գյուղապետարանն է գտնելու:
«Ճանապարհը սպասարկող ընկերությունները ևս մաքրում են ճանապարհի եզրերը: Կտեսնենք, թե ինչքան մասն են իրենք մաքրելու, մնացածն էլ մենք ենք անելու, որ այս խնդիրը լուծենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակ գյուղի վարչական ղեկավարը:
Աշխատանքային օրերը նոր են սկսվել: Ճանշինի աշխատակիցների հետ գյուղապետը պայմանավորվելու է ու աշխատանքի բաժանում են կատարելու: Մաքրելուց հետո էլ երաշխիք չունեն, որ աղբակույտեր ճանապարհին դարձյալ չեն հայտնվի:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...