19:58 09.01.2020
Հյուսիսային մաքսատուն-վարչությունը Գյումրիում 2019-ին մաքսազերծել է 55 հազար ավտոմեքենա՝ մեծ մասը միայն դեկտեմբեր ամսին: Նույն այդ ընթացքում էր, որ մաքսատանը հսկայական հերթեր էին: Հյուսիսային մաքսատուն-վարչության պետն այսօր ամփոփ տվյալներ է ներկայացրել և նշել, որ նոր տարվա առաջին օրերին մեքենաների հոսքն անհամեմատ քիչ է:
Մինչև հունվարի վերջ մաքսազերծելու են նախնական հայտարարագրում ստացած մեքենաները, որոնք Հայաստան են ներկրվել 2019 թվականին: Գյումրիի ավտոմաքսատան տարածքից դուրս մեքենաների հերթեր այլևս չկան: Դեկտեմբերին հերթը կիլոմետրեր էր ձգվում: Ներմուծողները շտապում էին մինչև տարեվերջ ու դեռ չավելացված մաքսատուրքերով ձևակերպումներ կատարել։ Իսկ արդյունքում Հյուսիսային մաքսատուն-վարչությունը գրանցել է մաքսազերծումների աննախադեպ թիվ: Ավտոմեքենաների մաքսազերծումը Հյուսիսային մաքսատուն վարչությունում սկսվեց հոկտեմբերի կեսից:
«Դեկտեմբեր ամսին Հյուսիսային մաքսատունը ձևակերպել է 30607 մեքենայի մաքսազերծում, նախորդ ամիսներին՝ 25 հազար: Ընդհանուր 55 հազար մեքենա է մաքսազերծվել: Հիմա մեքենաների հոսքը բավական քիչ է: Մաքսազերծվում էին հայտարարագրում ստացած մեքենաները: Դրույքաչափերի փոփոխության հետ կապված՝ նոր մեքենաներ չեն ներմուծվում:
Այսինքն՝ ճանապարհին մնացած մեքենաները, որոնք նախնական հայտարարագրում են ստացել, նրանք են մաքսազերծվում: Նախնական հայտարարագրում ստացել է 4686 մեքենա, որոնց ձևակերպումները պետք է կատարենք մինչև հունվարի վերջ»,- SHANTNEWS-ին ասել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանը:
Դեկտեմբերին օրական մինչև 1800 մեքենա են մաքսազերծել: Հիմա սպասող փոխադրամիջոցները միայն մաքսատան տարածքում են: Հոսքը նվազել է: Մաքսազերծման համար դիմում են նախապես հայտարարագրում ստացածները: Նախնական հայտարարագրումներ կատարել են բրոքերային կազմակերպությունները:
Քիչ չեն դեպքերը, երբ բրոքերային գրասենյակից մաքսատուն հասած փաստաթղթերում անճշտություններ են հայտնաբերում: Սա էլ ձգձգում է մաքսազերծման գործընթացը, ինչի հետևանքով էլի կան ներկրողներ, որոնք մաքսազերծման համար օրերով Գյումրիում են մնում:
«Նախնական հայտարարագրում ստացել են տարբեր բրոքերային կազմակերպություններում: Հիմա իրենց թղթերի անճշտության պատճառով անընդհատ պետք է կապ հաստատեն բրոքերական կազմակերպության հետ, իրենց թղթերը ներկայացնեն մեզ՝ մաքսային մարմնին, որպեսզի ստանան մաքսային ձևակերպում: Այդ ընթացքը կարող է երկարացնել քաղաքացիների ձևակերպում ստանալը»,- ասել է Ռուսլան Գրիգորյանը:
Գյումրիի մաքսատան տարածքում առայժմ քիչ բրոքերային ընկերություններ կան: Հյուսիսային մաքսատուն-վարչությունը նոր տարում դեռ նոր ներկրված ոչ մի մեքենա չի մաքսազերծել, միայն հայտարարագրվածներն են:
Նոր ներկրվածների համար հունվարի 1-ից գործում են ավելացված մաքսատուրքերը: Ընդհանուր առմամբ, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը 2019-ին աշխատել է խիստ ծանրաբեռնված:
Մաքսազերծման ծավալները 2020-ին, ըստ վարչության պետի, պահպանվելու են արդեն ոչ միայն մեքենաների մասով: Ավտոմաքսատան տարածքը փուլային աշխատանքի արդյունքում վերածվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...