Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+29.09 oC

Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը

18:26 09.01.2020

Դուբայում պատրաստվում են գերազանցել իրենց իսկ սահմանած ռեկորդը: 2018-ին քաղաքում բացվել էր աշխարհի՝ այդ ժամանակվա ամենաբարձր հյուրանոցը (356 մետր), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, սակայն այն շուտով կզրկվի ամենաբարձրը լինելու տիտղոսից։

Ինչպես ներկայացնում է CNN-ը, 75-հարկանի աշտարակին գերազանցելու է գալիս մեկ այլ շքեղ, ապակեպատ շինություն, որը կառուցման փուլում է գտնվում:

Ciel Tower անվանումն ստացած հյուրանոցի բարձրությունը կկազմի 360.4 մետր: Այն կունենա 1209 շքեղ համարներ և բնակելի տարածքներ, որոնք տեղակայված կլինեն 82 հարկերում:

Հյուրանոցը համալրված կլինի ապակե դիտահարթակով, որտեղից 360 աստիճանի տեսարան կբացվի դեպի քաղաք: Հյուրերը հնարավորություն կունենան օգտվել նաև տանիքին գտնվող լողավազանից և ռեստորաններից:

Հյուրանոցը նախատեսվում է բացել 2022-2023 թվականներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

10:00 29.07.2025

Հարավային Կորեան աջակցում է ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովի գաղափարին

Կորեայի Հանրապետության կառավարությունը շարունակում է պաշտպանել ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի անցկացումը՝ Կորեական թերակղզու տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով, հաղորդում է «Յոնհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության միավորման նախարարության ներկայացուցչին։ «Մենք ակտիվորեն աջակցում ենք Հյուսիսի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովների վերսկսմանը՝ Կորեական թերակղզում խաղաղության և Հյուսիսարևելյան Ասիայի կայունության շահերից ելնելով», – ասել է հարավկորեացի […] ...

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

09:55 29.07.2025

Շիրակի պարեկներն այցելել են Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ աշակերտներին աջակցելու մասնագիտական կողմնորոշման առումով

Հուլիսի 25-ին մասնագիտական կողմնորոշման աջակցության նպատակով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան համալսարանի Գյումրու մասնաճյուղի ամառային դպրոցի աշակերտներին։ Պարեկներն աշակերտներին ներկայացրել են ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, մանարամսնել՝ հասարակական կարգի պահպանման և ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելուն ուղղված միջոցառումները։ Բացի այդ, խոսվել է ծառայության անցնելու հնարավորությունների, ընդունելության կարգի ու պայմանների, ինչպես […] ...

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

09:50 29.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Չինաստան այցելելու հրավեր է ստացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում անհապաղ հանդիպման Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, բայց արդեն ստացել է Չինաստան այցելելու հրավեր։ «Կեղծ լրատվամիջոցները հաղորդում են, որ ես ձգտում եմ գագաթնաժողովի Չինաստանի նախագահ Ծինփինի հետ հանդիպելու համար։ Սա ճիշտ չէ, ես ոչինչ չեմ փնտրում», – գրել է նա Truth Social-ում։   ...

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

09:40 29.07.2025

Kyodo․ Ուկրաինայի վարչապետը ցանկանում է չեղարկել օգոստոսին նախատեսված այցը Ճապոնիա

Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մտադիր է չեղարկել օգոստոսին նախատեսված իր այցը Ճապոնիա, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ այս հարցը մշակվում է։ Ըստ Kyodo-ի՝ Սվիրիդենկոյի փոխարեն Ճապոնիա կարող են մեկնել փոխվարչապետ Տարաս Կաչկան և էկոնոմիկայի, շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Սոբոլևը։ Այս որոշման պատճառները չեն բացահայտվել, սակայն Kyodo-ն ենթադրում է, որ […] ...

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

09:30 29.07.2025

Թաիլանդը մեղադրել է Կամբոջային հրադադարի խախտման մեջ

Թաիլանդի բանակը մեղադրել է Կամբոջային հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Թաիլանդի բանակի խոսնակին։ «Զինադադարի մասին հայտարարությունից հետո հաղորդագրություններ ստացվեցին Ֆու Մակուա տարածքում կամբոջական կողմի կողմից հրահրված անկարգությունների մասին, որոնք հանգեցրին երկու կողմերի միջև փոխհրաձգության, որը շարունակվեց մինչև այսօր առավոտ», – AFP-ն մեջբերում է բանակի խոսնակ Ռիչ Սուկսուվանոնի խոսքերը։ Ավելի վաղ […] ...

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

09:25 29.07.2025

Նիդեռլանդները ցանկանում է մեծացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայի հումանիտար իրավիճակի պատճառով

Նիդեռլանդները պատրաստ է աջակցել Իսրայելի մասնակցության կասեցմանը ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտական ծրագրին և կողմ է հրեական պետության վրա լրացուցիչ ճնշման միջոցառումների կիրառմանը համայնքային մակարդակով։ Այս մասին հայտարարել է թագավորության վարչապետ Դիկ Շոֆը՝ մեկնաբանելով Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակը։ «Նիդեռլանդների կառավարությունը քննարկում է ինչպես եվրոպական, այնպես էլ ազգային քայլեր՝ Իսրայելի վրա ճնշումը մեծացնելու համար, եթե պարզվի, […] ...

BACK_TO_TOP