Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեց կայանի երկարամյա բժիշկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+33.09 oC

Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի պաշտոնի մրցույթում հաղթեց կայանի երկարամյա բժիշկը

23:38 16.01.2020

Այսօր կայացել է Գյումրիի շտապ բուժօգնության կայանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, որին մասնակցության հայտ էր ներկայացրել երկու թեկնածու։

Թեկնածուների փաստաթղթերում անճշտություններ չկային: Սա առաջին պայմանն է, որը մասնակցության թույլտվություն է տալիս: Տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրևած առաջին թեկնածուն արդեն 5 ամիս է՝ ղեկավարում է Գյումրիի շտապ բուժօգնության կայանը: Նույն հաստատության բժիշկ Արթուր Մանուկյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին տնօրենի մահվանից հետո:

Մրցույթի մյուս մասնակիցն էլ կառավարման երկարամյա փորձ ուներ: Գյումրիի Ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցի նախկին տնօրեն Կարինե Տոնոյանը 20 տարի պաշտոնավարել է:

Լիազորությունների ժամկետը լրացել էր, բայց ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին չի մասնակցել: Որոշել էր մասնակցության հայտ ներկայացնել փոքր-ինչ այլ գործառույթ իրականացնող բուժհաստատությունում: Երկու թեկնածուներն էլ առաջին՝ թեստավորման փուլը հաղթահարեցին։Հարցազրույցի ընթացքում երկու թեկնածուներն էլ պատասխանեցին պատահականության սկզբունքով ընտրված հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում օրենսդրությանն ու կառավարման հմտություններին։ Ապա ներկայացրին շտապ բուժօգնության կայանի հնգամյա զարգացման իրենց ծրագրերը։

Արթուր Մանուկյանը նախ խոսեց ֆինանսական տնտեսումներ ունենալու հնարավորության և դրանց հաշվին աշխատավարձերի բարձրացման, բժիշկներով համալրման մասին։

Ըստ Կարինե Տոնոյանի՝ կայանի բուժանձնակազմը վերապատրաստումների կարիք ունի։ Նա կարևորեց մասնագիտական գիտելիքների ու մատուցվող ծառայությունների որակը։Վերջնական ընտրությունը հանձնաժողովի անդամներինն էր: 7 հանձնաժողովականներից յուրաքանչյուրը քվեարկությամբ արտահայտեց իր կարծիքը․ Արթուր Մանուկյանը ստացավ 6 կողմ, մեկ դեմ, իսկ Կարինե Տոնոյանը՝ 5 դեմ, 2 կողմ ձայն:Գյումրիի շտապ բուժօգնության կայանի նոր ընտրված տնօրեն Արթուր Մանուկյանը պաշտոնապես լիազորությունները կստանձնի եռօրյա ժամկետում ՝ մարզպետի որոշմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

17:52 11.08.2025

Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան և Արտավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

17:47 11.08.2025

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ։ Վարչապետը Ղազախստանի նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային […] ...

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

17:39 11.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը շարունակում է աճել

Գազայում սովի և թերսնուցման պատճառով մահացածների թիվը հասել է 222-ի, որոնցից 101-ը երեխաներ են։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում սովի և թերսնուցման պատճառով մահացել է 5 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ «Ալ-Աուդա» հիվանդանոցն էլ հայտնել է, որ մեկ երեխա զոհվել, ևս չորս մարդ վիրավորվել է […] ...

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

17:25 11.08.2025

«Բարսելոնան» հայտարարել է Մարտինեսի հեռանալու մասին

Կատալոնական «Բարսելոնան» հայտարարել է բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսի հեռանալու մասին: Կողմերը խզել են պայմանագիրը: Ակումբը շնորհակալություն է հայտնել 34-ամյա ֆուտբոլիստին «Բարսելոնայի» կազմում անցկացրած երկու մրցաշրջանի համար: Մարտինեսը 2023 թվականի հուլիսին Բիլբաոյի «Աթլետիկից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել էր «Բարսելոնային»: Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա «Ալ Նասրին»: ...

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

17:10 11.08.2025

Փոխադարձ համաձայնությամբ հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված համաձայնագիրը

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը, ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով, առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական […] ...

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

17:00 11.08.2025

Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ հատվածում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Սարգսյանը իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, քարերին և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Երևանի բնակիչ 15-ամյա Ս․ Ս․-ն տեղափոխվել են «Գավառ» […] ...

BACK_TO_TOP